Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շիրակի համալսարանի ռեկտորը դեն է նետել գրադարանի գրքերը, բայց դա նրա միակ թերությունը չէ

SOCIETY

Երեկ Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի անունից բաց նամակ էր հղվել նախագահին ու վարչապետին՝ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կամայականությունները զսպելու խնդրանքով: Նրանց պահանջը համալսարանում ֆինանսական ու այլ բնույթի ստուգումների կազմակերպումն է: Համալսարանի մի խումբ աշխատակիցներ նրանց հետ բարձրաձայնում են Մինասյանի կողմից բուհը մեկ տարի շարունակ ավերելու փաստը:
«Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից, շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները` հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը: Փաստորեն, ըստ ռեկտորի` ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա. համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն:

Մեկ տարի չանցած` հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում: Սա արժե ավելի քան 100 միլիոն դրամ:

Համալսարանում և վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 միլիոն դրամից ավելի գումար»,– ասված է նամակի մեջ:

Գագիկ Համբարյանը և՛ նամակում, և՛ իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է նաև համալսարանի գրադարանային ֆոնդի ոչնչացման փաստը: Նա իր էջում հրապարակել էր համալսարանի հետևի բակում նետված գրքերի լուսանկարները: Ըստ Համբարյանի՝ գրքերը համարվել էին առողջության համար վտանգավոր: Արդյունքում գրապահոցները ազատվել էին գրքերից, որպեսզի գրախանութ դառնան:

Ըստ նամակի հեղինակների՝ ռեկտորն իր բարեկամ–մտերիմներին բավական բարձր աշխատավարձեր է վճարում. «2 հազար 500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300–400 հազար դրամ: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, և գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է»:
Ըստ նամակի հեղինակների՝ համալսարանում տիրում է 1937 թ. և ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, քանի որ նա ամբողջ օրը ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»–ով, կոմպրոմատներ ունենալով:

Խնդրի շուրջ «Փաստը» փորձեց խոսել նաև Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ, սակայն և ոչ մի հեռախոսահամարից չպատասխանեցին:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank