Դաժան սպանություն Տուլայում. նույն տան մեջ հայտնաբերվել է 5 դի, որից 3-ը երեխա են
SOCIETYՌուսաստանի Տուլայի շրջանի սեփական տներից մեկում հայտնաբերվել է ծակող-կտրող վերքերով 5 մարդու դի: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում:
«Կոսայա գյուղի սեփական տներից մեկում ծակող-կտրող վերքերով հայտնաբերվել է 2 կնոջ ու 3 անչափահաս երեխաների դի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ևս երկու մարդ, այդ թվում նաև երեխա, ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել:
Հանցագործության մեջ կասկածյալը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔԽ 105 հոդվածով (երկու ու ավելի անձանց սպանություն, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ): Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



