Խոշոր ավտովթար Լոռու մարզում
SOCIETYShamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 24 ՕԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



