ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 8 հյուսիսկորեական բանկի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԹրամփի վարչակազմը խստացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վրա գործադրվող ճնշումը՝ պատժամիջոցներ սահմանելով 8 հյուսիսկորեական բանկի նկատմամբ՝ նպատակ ունենալով վերջ դնել ԿԺԴՀ-ի միջուկային զենքի տարածման ծրագրին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, պատժամիջոցների կիրառման մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ գանձապետարանի քարտուղարը: «Սա լրացուցիչ քայլ է Հյուիսային Կորեային ամբողջությամբ մեկուսացնելու համար, որն ուղղված է Կորեական թերակղզին խաղաղ և առանց միջուկային զենքի տեսնելու առավել լայնամասշտաբ ծրագրի իրականացմանը», -ասել է պաշտոնյան:
Պատժամիջոցների տակ հայտնված ֆինանսական հաստատությունների թվում են Գյուղատնտեսական զարգացման բանկը և Միջազգային արդյունաբերեկան բանկը:
ԱՄՆ վարչապազմը պաժամիջոցներ է սահմանել նաև ավելի քան 2 տասնյակ մարդկանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն հյուսիսկորեկան ֆինանսական համակարգի հետ: Նրանք հյուսիսկորեացիներ են, որոնք աշխատում են Չինաստանում, Ռուսաստանում, Լիբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում:



