Վթար Արփի գյուղի մոտակայքում. Երկու վիրավոր
SOCIETYՀոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1975 թ. ծնված Ա. Փ.-ը եւ ուղեւոր` 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան եւ փակել գազի փականը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



