Պետությունը տարվա լավագույն դաստիարակին ու ուսուցչին կպարգևատրի ավտոմեքենաներով
SOCIETYԱրդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով Հայաստանում անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին 5 միլիոն 200 հազար դրամ արժեքով մեկական ավտոմեքենայով պարգևատրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գործադիրը սեպտեմբերի 28-ի նիստում կհատկացնի 10 մլն 400 հազար դրամ` կառավարության պահուստային ֆոնդից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



