Տրանսպորտի նախարարության «թեժ գծով» ստացվել է 14 հազար 225 ահազանգ
SOCIETYՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն օպերատիվ արձագանքել է «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացված բոլոր 14 հազար 225 ահազանգերին: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Վահան Մարտիրոսյանը: «Վերջին մեկ տարվա ընթացքում նախարարությունում ստացված 24 հազար 679 դիմում-գրություններին և տեղեկություն ստանալու 184 հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց նախարարը:
Նրա խոսքով, նախարարությունում ներդրվել է նաև մեկ պատուհան համակարգը, որը հնարավորություն է տալիս ռադիոէլեկտրոնային միջոցներ ներկրող ընկերություններին պարզաբանումներ և թույլտվություններ տրամադրել երկու օրվա ընթացքում՝ առցանց եղանակով, առանց շփվելու որևէ աշխատակցի հետ:



