Արտգործնախարարությունը բանահավաք Կարապետյանի գրքի գնման համար կվճարի 480 հազար դրամ
SOCIETYPast.am Արտաքին գործերի նախարարությունը այս ամիսներին ձեռք է բերել հուշարձանագետ, պատմաբան ու բանահավաք Սամվել Կարապետյանի` վերջերս լույս տեսած եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» պատմափաստագրական գիրքը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքի Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից:
Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանի և Սամվել Կարապետյանի միջև կնքվել է պայմանագիր գրքի գնման վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ նախարարությունը Կարապետյանի գրքից ձեռք է բերել 60 օրինակ, որի մեկ միավորի արժեքը կազմում է 8 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, Արտգործնախարարությունը Սամվել Կարապետյանին կվճարի 480 հազար դրամ, իսկ վճարումը պիտի տեղի ունենա օգոստոս–դեկտեմբեր ամիսների ընթացքում:
ՔՐԻԱՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



