Արամ mp3-ը` իր և Իվետա Մուկուչյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին
LIFEԱյսօր մամուլում լուր տարածվեց, որ Իվետա Մուկուչյանը և Արամ mp3-ը վիճել են «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին, գրում է BlogNews.am-ը։ Արտիստների միջև լեզվակռիվ է եղել, որի արդյունքում Իվետան հայհոյել է Արամին, վերջինս էլ փորձել է շշով հարվածել Իվետային։ Այժմ նախագծի հովանավորները փակուղու առջև են կանգնել, քանի որ Արամն ասում է, որ նա նկարահանման հրապարակ ոտք չի դնի, եթե Իվետան այնտեղ լինի և հակառակը։
BlogNews.am-ը կապ հաստատեց Արամի հետ։ Վերջինս նախ ծիծաղեց տեղեկությունը լսելով, որից հետո պատասխանեց. «Միանշանակ, այս լուրը չի համապատասխանում իրականությանը։ Սա պարզապես ապատեղեկատվություն է: Ինչ որ ասել են, գրել են, ես, միանշանակ, հերքում եմ»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



