Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սև ու սպիտակ

INTERVIEW

Past.am-ը  տեղեկացնում է.

Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 դպրոցի տնօրենը բացարձակ ճերմակ վերնաշապիկ չկրելու համար աշակերտին տուն է ուղարկել ու պահանջել դպրոց ներկայանալ միայն սպիտակ վերնաշապիկով: Այս մասին ահազանգել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ու նաև լուսանկար հրապարակել (աշակերտի դեմքը լուսանկարում չկա): Բացի այդ՝ նույն դպրոցի մի ծնող հայտնել է, որ դպրոցի զուգարանի վրա կողպեք է դրված: Խնդրի շուրջ խոսեցինք Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ:

– Տիկին Սայադյան, մարզպետարանը տեղյա՞կ է խնդրից:

– Ես տնօրենի հետ խոսել եմ՝ նման բան չկա: Իրենք նախորդ շաբաթ ծնողական և ծնողկոմիտեի ժողովներ են արել և զգուշացրել, որ երեխաները դպրոց գան սպիտակ վերնաշապիկով ու սև շալվարով: Նրանք, ովքեր չեն եկել՝ զգուշացվել են: Բայց որ երեխա հանեն դպրոցից, նման բան չկա ու չի էլ եղել: Բացի այդ՝ տնօրենն ասաց, որ սոցիալական ցանցերում տարածվող նկարներում մեր դպրոցի աշակերտները չեն:

– Բայց ինչպե՞ս եք հասկացել, որ ձեր աշակերտը չէ, եթե նկարում երեխայի դեմքը չկա:

– Միգուցե՞ շորից է ճանաչել՝ չգիտեմ: Ամեն դեպքում ասաց՝ մենք ո՞նց կարող է երեխային դպրոցից դուրս հանենք ու տուն ուղարկենք: Պարզապես զգուշացրել են, որ ցանկալի է վաղը սպիտակ վերնաշապիկով գա դպրոց: Իսկ նրանք, ովքեր չունեն սպիտակ վերնաշապիկ ունենալու հնարավորություն, մենք օգտակար ենք լինում: Դպրոցը կարողանում է այդ վերնաշապիկների հարցը լուծել: Ոչ շոր են կարել տալիս, ոչ որևէ բան են անում՝ պարզապես թող սև ու սպիտակ հագնեն: Եթե ծնողը պետք է գումար տա ու շոր գնի, թող սպիտակ վերնաշապիկ գնի, և ոչ թե կապույտ ու կանաչ:

– Կրթության որակի վրա վերնաշապի գույնը որքանո՞վ է ազդում: Միգուցե կարելի է աշակերտներին ազատ թողնել՝ առաջին տեղում դնելով կրթության որակը:

– Ես հարցին այսպես եմ նայում: Ճիշտն ասած՝ սովետական ժամանակաշրջանի դպրոց եմ հաճախել: Բոլորս համատարած դպրոցական ֆորմաներ ենք հագել, որն աչք է շոյել: Ես դա ընդունում եմ: Իսկ ինչ վերաբերում է ազատ թողնելուն՝ ազատ է թողնված, առավել ևս՝ ձմռանը: Պարզապես կարող է լինել մի երեխա, ով կարող է 50 հազար դրամանոց վերնաշապիկ հագնել, բայց սպիտակ վերնաշապիկ՝ ոչ:

Կան նաև երեխաներ, որոնք թեև սոցիալական խնդիր ունեն, այդ սպիտակ վերնաշապիկը մի կերպ կհագնեն: Նրանք, ովքեր սոցիալական խնդիր ունեն, ավելի լավ են կատարում այդ ամենը, քան նրանք, ովքեր տասը հատ սպիտակ վերնաշապիկ ունենալու հնարավորություն ունեն: Վերջապես դպրոցի կանոնակարգում կա, դաստիարակչական հարց է՝ ցանկալի է, որ երեխան դպրոց գա սպիտակով ու սևով: Ուրիշ ոչինչ իրենից չի պահանջվում: Դպրոցը 1300 աշակերտ ունի, հիմա թող 50–ը կամ 100–ը շեղվեն, չհագնեն, բայց կարևորը՝ 1200–ը կհագնեն: Եթե աշակերտին դուրս հանեին, կողմ կլինեի, որ տնօրենին պատժեինք: Բայց հավատացած եմ՝ այդ տնօրենը նման բան չէր անի:

– Իսկ դպրոցի զուգարանի վրա ինչո՞ւ է կողպեք է դրվել:

– Շուրջ 15–20 տարի է՝ երկրորդ հարկի զուգարաններից մեկը խցանված է: Ներսում խնդիր կա՝ չեն կարողանում բացել: Բայց դպրոցի 9 զուգարանները գործում են, 10–րդն է միայն, որ 20 տարի է՝ փակ է: Դա նորություն չէ: Այն շատ կարևոր շինարարական թերություն ունի: Ինքն ընդամենը երեք տարվա տնօրեն է՝ ասաց, որ անհիշելի ժամանակներից փակ է:

Ասել, թե բռնել, կողպեք են դրել ու փակել, դա էլ մի բան չէ: Չէ՞ որ մնացած 9–ը խնամքով պահում է: Առհասարակ, դպրոցը պետք է բարձր մակարդակի վրա մնա: Եկեք ամեն ինչ անենք՝ հարցերը միասին կարգավորենք: Բայց անընդհատ խայտառակ անելը ճիշտ չէ: Կցանկանամ, որ բոլորս միահամուռ ամեն ինչ անենք Արմավիրի մարզը ոչ թե խայտառակելու, այլ ամեն ինչ դեպի լավը տանելու համար:

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System