Եգիպտոսում 7 մարդ է ձերբակալվել համերգի ընթացքում ծիածանագույն դրոշ ծածանելու համար
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում յոթ մարդ է ձերբակալվել համերգի ընթացքում ծիածանագույն դրոշ ծածանելու համար: Reuters-ը, Եգիպտոսի անվտանգության ծառայության իր աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի` «այլասերվածության քարոզի» համար, երբ նրանք ծիածանի դրոշ են ծածանել լիբիական Mashrou’ Leila ռոք խմբի համերգի ժամանակ, որի մենակատարը գեյ է:
Թե ինչ մեղադրանքներ կներկայացվեն ձերբակալվածներին, դեռ հայտնի չէ:
Ծիածանի դրոշը լեսբիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների համայնքի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության շարժման միջազգային խորհրդանիշն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



