Քոչարյա՞նն է Արա Աբրահամյանի թիկունքում.մեկնաբանում է Վիկտոր Սողոմոնյանը
POLITICSԱրա Աբրահամյանի՝ քաղաքական դաշտ մտնելու մտադրությունների մասին հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Մարդիկ փորձում են հասկանալ՝ սա ինքնուրո՞ւյն որոշում է, թե՞ այլ ուժեր կան այս ամենի թիկունքում:
Ինքը՝ Արա Աբրահամյանը չունի իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք, քանի որ վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել:
Մամուլում առաջ քաշվող վարկածներից մեկն այն է, որ Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ հրապարակումների՝ այդ աշխատանքներին ներգրավված է նաև Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը:
Past.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են իրականությանը մոտ այն հրապարակումները, թե Արա Աբրահամյանի թիկունքում կանգնած է Քոչարյանը: Վիկոտոր Սողոմոնյանը մասնավորապես նշեց. «Դա բացարձակ անհեթեթություն է»:
Լևոն Փանոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



