Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը
INTERNATIONAL NEWSԻրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել Է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, խոսնակ Սալիմ ալ Ջուբուրիի նախագահությամբ կայացած նիստին չեն մասնակցել քրդական խմբակցությունները, որոնք բոյկոտում են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանները:
Իրաքյան Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին ընթացող հանրահարցման նախաշեմին Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել Է Բաղդադի հսկողությանը հանձնել սահմանային անցակետերն ու օդանավակայանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



