Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը դաշնակիցներ է փնտրում արեւմտյան սփյուռքում

POLITICS

Անցած շաբաթը նշանավորվեց Հայաստան-սփյուռք համաժողովով եւ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթով, որտեղ թվարկվեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մոտավոր կողմնորոշիչները:

 

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ներքին քաղաքականության հրամայականների մասին հայտարարել Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ համաժողովը սկիզբ է դրել Վերազգային խորհրդի ձեւավորվման գործընթացին, որը, հնարավոր է, գլխավորի Սերժ Սարգսյանը: Նա սահմանել է  հաջորդ համաժողովի թեման՝ հայրենադարձություն եւ ժողովրդագրական լուծումներ: Ակնհայտ է, որ նա այդ խնդիրների լուծման հույսը դրել է սփյուռքի վրա:

 

Հայաաստան-սփյուռք համաժողովը հիմնականում ընկալվում է որպես ոչ ռուսական սփյուռքի հետ Հայաստանի համագործակցության հարթակ: Ռուսական սփյուռքը համաժողովին շատ թույլ էր ներկայացված, անգամ օդիոզ Արա Աբրահամյանը չկար, որը գլխավորում է Ռուսաստանի հայերի միությունը: Աչքի չեն ընկել նաեւ Ռուսաստանում բնակվող հարուստ հայերը, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը: Այնպիսի տպավորություն էր, որ Ռուսաստանի հայերը հեռու են մնում արեւմտյան սփյուռքի հետ Հայաստանի կապերի հնարավոր ակտիվացումից: Հնարավոր է, դա մարտահրավեր է ընկալվում ինչպես սեփական շահերին, այնպես էլ Ռուսաստանի ազդեցությանը:

 

Ռուսական լոբբիստ Անդրանիկ Միհրանյանն այդ ժամանակ այլ բանով էր զբաղված, նա դավաճան է անվանել նրանց, ովքեր կոչ են անում Հայաստանին դուրս գալ Եվրասիական միությունից (խոսքը Ելք դաշինքի մասին է): Զուգահեռաբար Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ է մշակվել, որին ակտիվորեն աջակցում են վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ-ն: Ճիշտ է, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այդպիսի հայեցակարգ մշակելու հրահանգ չի տվել, սակայն չի էլ չեղարկել այն:

 

Միեւնույն ժամանակ, Անահիտ Բախշյանը պնդում է, որ Ռուսաստանում մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել, փակման շեմին է հանհայայտ Լազարյան ճեմարանը:

 

Սերժ Սարգսյանը փորձում է խաղադրույք անել ոչ ռուսական սփյուռքի՞ վրա՝ հող նախապատրաստելով 2018 թվականի ապրիլից հետո իշխանության նոր կառույցի ձեւավորման համար: Հայաստանում ռուսական սփյուռքի ֆավորիտը Կարեն Կարապետյանն է, եւ Սերժ Սարգսյանը միայն համաշխարհային հայության (առանց Ռուսաստանի) միջոցով կարող է դիմակայել այդ ճնշմանը:

 

Այս համատեքստում հետաքրքիր է, թե ով լինի Վերազգային խորհրդի կազմում: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ այդ խորհրդում տեղ կարող են ստանալ հենց ռուսական սփյուռքի ներկայացուցիչները, սակայն տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ի դեմս այդ խորհրդի հակակշիռ ստեղծել հայկական ծագմամբ ռուսաստանցի օլիգարխներին:

 

Անկախության հռչակումից հետո հայկական սփյուռքը (նկատի ունենք ոչ ռուսական հատվածը) ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացման գործում: Սփյուռքի մուտքը Հայաստան ավելի վաղ է տեղի ունեցել` 1988 թվականի երկրաշարժից եւ ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո: Սփյուռքից փորձառու կառավարիչների ու դիվանագետների աջակցությունը թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանն անկախության հռչակումից հետո ոտքի կանգնել եւ համաշխարհային համակարգին ինտեգրվել:

 

Ժամանակի ընթացքում արեւմտյան սփյուռքի ազդեցությունը սկսեց նվազել, աստիճանաբար տնտեսությունից դուրս մղվեց սփյուռքի խոշոր կապիտալը, եւ տնտեսությունում վճռորոշ դարձավ ռուսական պետական կորպորացիաների եւ հարուստ ռուսաստանահայերի կարծիքը:

 

Ինքնիշխանության թուլացման գործընթացը տեղի է ունեցել Հայաստանում արեւմտյան սփյուռքի դերի նվազմանը զուգահեռ: Այդ սփյուռքի հետ կապերը վերականգնելու փորձերը կարող են կապված ռուսական ազդեցության ճնշումը կանգնեցնելու մտադրության հետ, որն իրականացվում է այդ թվում ազդեցիկ ռուսաստանահայերի միջոցով:

 

Բանն, իհարկե, միայն ինքնիշխանացումը չէ, այլ նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը կարող է Ռուսաստանի հայությունից իր իշխանությանը սպառնալիք զգալ: Այդ սպառնալիքի չեզոքացման համար նա փորձում է դաշնակից գտնել ի դեմս սփյուռքի:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards