Խոստումնալից սկիզբը նոր քաղաքական մշակույթի հիմնաքար
POLITICS
Հայաստանում կայուն զարգացում և առաջընթաց ապահովելու Ծառուկյանի տեսլականներըը, խոսքը ինչպես միշտ գործով է ապացուցվում:
Հենց նրա հրավերով էլ, օրեր առաջ Հայաստանում էին գտնվում Մեծ Բրիտանիայի պահպանողականները լորդ Մարտին Քալանանի գլխավորությամբ: «Պահպանողականություն և առաջընթաց» կարգախոսով համաժողովի հենց սկզբում, Ծառուկյանն իր խոսքում նշեց, թե որքան է կարևորում գործընկերների հետ փոխհարաբերությունների խորացումը և պատրաստ է դրանք որակական նոր դաշտ տեղափոխելու համար անել ամեն հնարավորը:
Բնականաբար ցանկությունը երկկողմանի է, քանի որ սա պահպանողականների արդեն երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն և որի նպատակն է աջակցել բոլոր այն գաղափարներին և ծրագրերին, որոնք բխում են հենց իրենց գաղափարախոսությունից: «Ծառուկյան» դաշինքն արդեն իսկ հանդես է եկել երկրի զարգացմանն ուղղված իր ծրագրով, որն ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի պահպանողականները, ամբողջությամբ հարում է իրենց իշխող կուսակցության գաղափարներին:
Ինչպես իր ելույթում նշեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, Մեծ Բրիտանիայի պահպանողականներն ունեն դարերի պատմություն և նրանցից կարելի է օրինակ վերցնել և նույն մոդելով առաջնորդվելով, մեր երկրում ապահովել պրոգրեսիվ զարգացում և առաջընթաց:
Իրենց հերթին պատվիրակության անդամներն առաջնային ընդգծեցին փոխհամագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել կուսակցությունների համատեղ աշխատանքը մի շարք ուղղություններով՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համար ապահովելով տնտեսական հաջողություններ:
Կասկածից վեր է, որ նմանատիպ համագործակցություններն ու փորձի փոխանակումը մոտ ապագայում կծառայեն մեր երկրի, մեր հասարակության բարեկեցությանը, որն էլ դրված է «Ծառուկյան» դաշինքի գաղափարախոսության հիմքում:



