Շտապ, ահազանգում է մայրը, արտառոց ու արտակարգ դեպք է եղել Երևանի լոզավազաններից մեկու, 6-ամյա աղջկան բռնաբարել են,,Հայտնի է, թե ով է դա արել
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը Երևանի բնակչուհի՝ 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/25/1078176/



