Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՎայոց Ձորի մարզում ժամը 07: 00-ի սահմանում ավտոմեքենան գլորվել է գետը: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդմոն Մարտոյանը Երեւան-Մեղրի ավտոճոնապարհի 109-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GԼ 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ոռոգման ջրի համար շահագործվող երկաթե խողովակաշարին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Է. Մարտոյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



