Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ինքնության հողի վրա ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների առնչությամբ. ՀՀ ԱԳ նախարար

POLITICS

 Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ»։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ։

Հարգելի Բա՛րձր ներկայացուցիչ,

Հարգարժա՛ն նախարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:

Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Դաշինքի նպատակներին: Հանդիսանալով աշխարհի հնագույն պետություններից մեկը, Հայաստանը գտնվել է տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նպաստել է, որ մեր մոտ ձևավորվեն խորը արմատներ ունեցող ավանդույթներ՝ հիմնված այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և համակեցության վրա: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է Հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Ահա թե ինչու հայերն ունեն լավագույնս ինտեգրված և հարգանք վայելող համայնքներ աշխարհի շուրջ հարյուր երկրներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք.

Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պատասխանատու ղեկավարությունը չի փորձում օգուտներ քաղել քաղաքակրթությունների միջև առկա տարբերություններից, այլ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված կամուրջներ է կառուցում տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև: Սա է այն, ինչին պետք է հետևեն Քաղաքակրթությունների դաշնիքի անդամները, և սա է այն ժառանգությունը, որ պետք է փոխանցեն երիտասարդությանը՝ հանուն առավել խաղաղ և սոցիալապես ընդգրկուն աշխարհի:

Շնորհակալություն:

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development