Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի
SOCIETYԹբիլիսիում վերջին 55 տարվա մեջ ամենաուժգին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Ինչպես նշվում է, Թբիլիսիում աշխատանքների վերականգնման ընթացքում Վերե գետի մոտ կնոջ դի է հայտնաբերվել:
Հունիսի 16-ի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 6 մարդ:
Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումների հետևանքով ջուրը լցվել էր ավելի քան հարյուր 1 և 2-հարկանի առանձնատներ, ստորգետնյա անցումներ, հրապարակներ, վնասվել էին մայրուղիներ, ենթակառուցվածքային օբյեկտներ: Մի քանի տասնյակ ընտանիք առանց տանիքի է մնացել:
Վնասվել էր նաև կենդանաբանական այգին: Որոշ կենդանիներ սատկել էին, մյուսները՝ փախել:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



