Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Միթե՞ չենք կարող Հայաստանում գտնել 30-40 հոգի, որոնք անշահախնդիր կաշխատեն, առանց ատկատի. Հակոբ Ավետիքյան

SOCIETY

Բոլոր ծրագրերը կմնան հայտարարությունների, ուղերձների ու բաղձանքների մակարդակում, եթե մենք գործնական՝ օրը օրին, ժամը ժամին աշխատող մի գրասենյակ չստեղծենք, որտեղ մի խումբ իրավաբաններ ու տնտեսագետներ կզբաղվեն սփյուռքի ներդրումները ապահով իրականացնելու գործընթացով. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:  

«Ինչ ուզում եք անունը դրեք՝ կարևոր չէ, կարևորը այդ գրասենյակն անշահախնդիր կերպով մարդկանց օգնի: Միթե՞ մենք չենք կարող Հայաստանում գտնել 30-40 հոգի, որոնք անշահախնդիր կաշխատեն, մանավանդ երիտասարդության մեջ: Կարող ենք գտնել չէ՞, միայն այդ պարագայում արդյունք կունենանք»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք ակնկալել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ սփյուռքյան ներդրումների համար ամբողջական լիազորություններով օժտված գրասենյակը պետք է բացել Կառավարությանը կից, որը թույլ կտա սփյուռքահային Հայաստանում բիզնեսով զբաղվել: 

«Սրա փորձն այլ երկներ ունեն, յուրաքանչյուր բիզնեսի համար սկզբնավորման ծրագիր է  պետք, այսինքն՝ եթե ունենք նախապես գործող գործարան, կամ թեկուզ արտադրամաս, պետք է ունենանք հստակ պատկեր, թե դա ինչ վիճակում է գտնվում, նման քանի օբյեկտներ ունեն, որ շրջաններում,  ինչքան պարտք ու հնարավորություններ ունեն զարգանալու և այլն: Այս ամբողջը պատրաստ պետք է տրվի թղթածրարներով այն մարդկանց, ովքեր պատրաստվում են և սա պետք է պաշտպանվի, այսինքն՝ նկատի ունեմ նախ հարկային մարմիններ, որոնք երբեմն շատ կոպիտ են հարցին մոտենում, երկրորդը բանկեր՝ որոնք տալիս են վարկ, և եթե վարկը ուշանում է, խեղդվում են: Պետք է կանխել այս թերացումը»,-ասաց նա: 

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ օրինակները շատ են: «Թեկուզ Սիրիայից այն մարդկանց, ովքեր բիզնեսներ են դրել, սակայն մեծ մասը չի արդարացրել իրեն,  որովհետև լավատեղյակ չեն ՀՀ օրենքներից, բիզնես են դրել Սիրիայի օրենքներով առաջնորդվելով, որը շատ ավելի առավելություններ ունի ի շահ բիզնեսի: Երկրոդը՝ դա այն, այսպես կոչված, «ատկատ» վերցնող կողմնակի միջամտությունն է: Այս ամբողջ սոված գայլերից պետք է ապահովված լինեն ներդրողները:  Եթե մենք կարողանանք մեկ–երկու տարի այսպես աշխատել, կփոխվի ընդհանուր կացությունն ու տրամադրվածությունը»,-ասաց նա:  

Հակոբ Ավետիքյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի արդյունք համարեց այն հայտարարությունը նախագահի կողմից, որ պետք է համահայկական խորհուրդ ստեղծվի: «Սա, կարծում եմ, գլխավոր արդյունքն էր, որը անհրաժեշտ է քննարկել հասարակական, քաղաքական շրջանակներում, առաջիկա օրերում այդ կազմվելիք մարմնի կանոնադրությունը, նպատակն ու ծրագրերը, այսինքն՝ նախագիծը պետք է ուշադրության հանձնվի համաժողովի  մասնակից տարբեր կազմակերպություններին, որպեսզի ժամանակ ունենան մինչև  առաջիկա մայիսի 28-ը քննարկելու, առաջարկներ անելու փոփոխությունների համար»,-ասաց նա: 

Բացի այդ, ըստ նրա, կարևոր էր ՀՀ-ում բիզնես սկսելու կոչը՝ հաջողված օրինակների հետևությամբ, թե որ պարագայում է, որ հաջողվում է: «Հետաքրքրական պարագա էր, որ Նախագահն անմիջապես կապեց  դա ներգաղթի հետ: Նշվեց, որ մենք արտագաղթի խնդիր ունենք և անհրաժեշտ է, որ մինչև 2040 թվականը առնվազն 4 մլն հայ լինի Հայաստանում, և քանի որ դա բնական աճի տեմպերով ներկայիս դժվար է ապահովել, շեշտադրումը կատարեց դեպի ներգաղթի կազմակերպումը: Այդ ներգաղթի հիմքը, շարժիչ ուժը պետք է դառնա բիզնեսի՝ մեծ, միջին, մանր, Հայաստան տեղափոխումը, հատկապես երիտասարդ  մասնագետների, գործարաների միջոցով»,-ասաց նա: 

Մինչդեռ, ըստ Հակոբ Ավետիքյանի, համաժողովի մեսիջների մեջ բացակայում էր այն  մոտեցումը, թե ինչ պետք է անել, որ ՀՀ-ից արտագաղթ չլինի: «Շարունակվող արտագաղթի պարագայում ներգաղթը շատ ավելի դժվար կլինի, հետևաբար ինձ թվում է այդ մասը բաց մնաց»,-ասաց նա: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League