Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

INTERNATIONAL NEWS

 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմենների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում,  որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմեններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմենի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմենի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմենի զեկույցը:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding