Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Մանասյան. «Ծիծեռնակաբերդում հնչեց Առնո Բաբաջանյանի` մինչ օրս չկատարված բացառիկ ստեղծագործություն»

SOCIETY

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն այն համոզմանն է, որ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի», Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների հետ համատեղ կազմակերպված Առնո Բաբաջանյանի 100–ամյակին նվիրված միջպետական փառատոնը լայնամասշտաբ մշակութային իրադարձություն էր, որը նոր շունչ տվեց ինչպես հայ–ռուսական մշակութային երկխոսությանն, այնպես էլ այն քաղաքներին, որտեղ անցկացվեց փառատոնը: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց. ««Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագիրը կրող փառատոնն այս օրերին մշակութային նոր շունչ հաղորդեց Վանաձոր, Գյումրի քաղաքներին և մայրաքաղաք Երևանին: Այս միջպետական փառատոնը հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման գործում կարևոր հետք թողեց: Բաբաջանյանական հանճարեղ գործերը հանդիսատեսին ներկայացնելուց զատ՝ մենք նաև ծաղիկներ խոնարհեցինք Վանաձորում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության հուշահամալիրում, եղանք նաև Գյումրիում՝ Պատվո բլուրում՝ մատուցելով մեր հարգանքի տուրքը»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը կարևորեց այն հանգամանքը, որ եռօրյա փառատոնի ընթացքում հնչեցին ինչպես Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ մինչ օրս չհնչած, հայ և ռուս ժողովուրդներին անհայտ ստեղծագործություն. «Սեպտեմբերի 20–ին «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավար Արա Բաբաջանյանի, ՌԴ ՊՆ զինվորական նվագախմբի և փառատոնի կապակցությամբ Հայաստան ժամանած մյուս հյուրերի հետ այց կատարեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մենք հարգանքի տուրք մատուցեցինք 1915 թ.–ին կատարված ոճրագործության զոհերի հիշատակին: Մեր այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր նշանավորվեց նաև նրանով, որ ՌԴ պաշտպանության բանակի նվագախմբի կատարմամբ հնչեց Առնո Բաբաջանյանի՝մինչ օրս չկատարված ստեղծագործություն»:

Ամփոփելով եռօրյա փառատոնը՝արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն ընդգծեց, որ այն ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ հասարակությունն ունի որակյալ երաժշտության կարիք: Պարոն Մանասյանին հիացրել է այն հանգամանքը, որ հանդիսատեսի շարքերում տեսել է բազմաթիվ երիտասարդներ. «Գովելի է, երբ տեսնում ես, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները նման հզոր նվագախմբի կատարմամբ լսելու էին եկել մեծ թվով երիտասարդներ: Ոգևորվում ես՝ տեսնելով, թե ինչպես են արտիստների հետ մեկտեղ երգում այդ երգերը: Սա փաստում է մեկ բան՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնած այս փառատոնն իսկապես սպասված էր»:

Վերջում Գագիկ Մանասյանը նշեց, որ փառատոնով ամեն ինչ չի ավարտվում, ընդհակառակը, սրանով հիմք է դրվում Առնո Բաբաջանյանի 100–ամյակի միջոցառումներին:

«Հիմնադրամը լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ է կատարել՝ ընդհուպ հասնելով Չինաստան: Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից մեկը դարձել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի հիմնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ևս կազմակերպելու է լայնածավալ միջոցառումներ ողջ աշխարհում, և, փաստորեն, այս փառատոնով իրազեկում ենք հասարակությանը, որ Առնո Բաբաջանյանի 100–ամյակը նշվելու է շատ մեծ շուքով: Համերգները կամփոփվեն Առնո Բաբաջանյանի մասին պատմող ֆիլմում, կբացվի թանգարան, որտեղ կցուցադրվեն բացառիկ ցուցանմուշներ, և սա դեռ ամենը չէ»,– ասաց մեր զրուցակիցը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League