Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Զանգվածային պսիխոզի դրվագներ

ANALYSIS

Ցանկացած երկրի հասարակական-քաղաքական կյանքում կատարվող գործընթացների կապակցությամբ՝ ընդդիմության և ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողների կողմից առկա իշխանությունների քննադատությունը առավել քան, նորմալ է: Սակայն հայաստանյան իրականության մեջ, երբեմն «ընդդիմադիրությունը» և իշխանամետությունը կամ կենտրոնամետությունը հասնում են այնպիսի ընդգրկումների, որ դուրս են գալիս, ոչ միայն քաղաքական կամ հրապարակախոսական քննադատության, այլև ընդհանրապես բանականության սահմաններից:

Թերևս հենց սրանով է նաև պայմանավորված, որ մինչ օրս մենք չունենք շատ թե քիչ կայացած քաղաքական դաշտ: Ստացվեց այնպես, որ սոցցանցերի և համացանցի տարածումից հետո, համակարգչային նվազագույն գիտելիքներ և համակարգիչ ունեցող ցանկացած ոք հնարավորություն ստացավ դառնալ յուրօրինակ ֆեյսբուքյան քաղաքական հասարակական գործիչ: Արդյունքում՝ հրապարակախոսական, քաղաքական երկխոսությունն ու բանավեճը վերածվեցին ստատուսային պայքարի, որը հաճախ հատում է առողջ դատողության և քննադատության սահմանները և դառնում զգացմունքային պաթոսախառը հռետորություն, իսկ վատագույն դեպքում՝ բաց տեքստով հայհոյանք:

Մոտ անցյալում տարբեր «հայրենասերներ»,«ռազմահայրենասերներ», «երդվյալ դաշնակցականներ», «ազգայնականներ» կամ «ցեղակրոններ», առանց երկար բարակ մտածելու, Տիգրան Խզմալյանին ազգի ու պետության դավաճան էին պիտակավորում, ցավալիորեն գրեթե նույն տրամաբանությամբ մի խումբ, մեղմ ասած, տարօրինակ ընդդիմադիրներ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին դաշտից հեռացնող ոստիկաններին էին ազգի թշնամի ու էլ աստված գիտի, թե ինչ որակում: Ինչ խոսք, Հայաստանի ոստիկանությունը սեփական ջանքերի գնով է «վաստակել» նման հանրային անհանդուրժողականությունը, սակայն միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ երբ հանրության վերաբերմունքը վերաճում է զանգվածային պսիխոզի, ապա այլևս առողջ, նպատակաուղղված և արդյունքներ ենթադրող քննադատության մասին, անիմաստ է խոսել:

Եվ խոսքն այստեղ Շահենի մասին չէ, ով ի դեպ կարծրատիպ կոտրող քայլ է արել՝ միայնակ քաղաքական ակցիա անցկացնելով, որն այլ խոսակցության թեմա է: Այստեղ խնդիրը ոստիկաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքն է և ավելի շատ քննադատության թիրախը: Կարելի է քննադատել ոստիկանին՝ ավելորդ բռնության, իրավիճակի չարաշահման համար, բայց ոչ երբեք՝ իր գործառույթը կատարելու: Ի դեպ, այստեղ նույնպես խնդիրը երկակի է, քանի որ ցավոք, հայաստանյան հասարակական-քաղաքական առօրյայում չափազանց շատ են դեպքերը, երբ ոստիկանն իր գործողություններով դուրս է իր գործառույթների շրջանակից:

Երբ նման իրավիճակում ոստիկանների քննադատությունը նույնպես դուրս է գալիս բանականության սահմաններից, մենք հայտնվում ենք հասարակության, կամա թե ակամա հիվանդացման փաստի առաջ: Նույն հաջողությամբ, եթե մենք դավաճան ենք հայտարարում Տիգրան Խզմալյանին՝ հատելով նրա իրավունքների սահմանները և շրջանցելով հասարակական անհատին կամ նրա քայլը համակողմանի վերլուծելու և ինչու չէ, քննադատելու հնարավորությունը, ապա հայտնվում ենք «դարձ ի շրջանս յուր» իրողության մեջ, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

X

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign