Բրիտանիան ու ԵՄ-ն թույլ չեն տա, որ իրական սահման հայտվի երկու Իռլանդիաների միջեւ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան ու ԵՄ-ն մտադիր չեն թույլ տալ, որ Բրեքսիթից հետո իրական սահման հայտնվի Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջեւ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իտալական Ֆլորենսում Բրեքսիթին նվիրված իր մեծ ելույթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ու ԵՄ-ն հստակ հասկացրել ենք, որ չենք հանդուրժի,որ որեւէ ֆիզիկական ենթակառուցվածք հայտնվի սահմանին։ Հյուսիսային Իռլանդիայի ու առհասարակ Իռլանդիա կղզու բոլոր բնակիչների առաջ մեր պարտավորությունն է պահպանել առկա համաձայնությունները»,- ասել է Մեյը։
Իռլանդիայի հետ սահմանը Միացյալ Թագավորության միակ ցամաքային սահմանն է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



