Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այս տարի կունենա 2,2 մլրդ մանաթի դեֆիցիտ

INTERNATIONAL NEWS

 Նավթի համաշխարհային գների շարունակական նվազման հետեւանքով Ադրբեջանի պետական նավթային հիմնադարամի (SOFAZ) 2015 թվականի բյուջեն կկատարվի դեֆիցիտով:

Այդ մասին, ինչպես հաղորդում էԱրմենպրես-ը, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով SOFAZ-ին:

Ըստ աղբյուրի` 2015-ի համար SOFAZ-ի բյուջեն կազմելու համար հիմք են վերցվել պետբյուջեի բազային պարամետրերը, որտեղ նավթի գինը որոշվել էր մեկ բարելի դիմաց 90 դոլար:

«Նավթի մեկ բարելի դիմաց ներկայիս 50 դոլար գնի պայմաններում Հիմնադրամի ընդհանուր եկամուտները, այդ թվում` նավթի եւ գազի վաճառքից եկամուտները, կանխատեսվում են 7,4 մլրդ մանաթի մակարդակի, ինչը 28 տոկոսով փոքր է Նավթային հիմնադարամի այս տարվա համար հաստատված եկամուտներից», - նշել են Հիմնադրամում:

Ինչ վերաբերվում է SOFAZ-ի բյուջեի ծախսային մասին, ելնելով այն բանից, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է եկող տարի պետբյուջեի տրանսֆերտը կրճատել մինչեւ 8,13 մլրդ մանաթ, ծախսերի ընդհանուր գումարը, այդ թվում` Հիմնադրամի նախագծերի ֆինանսավորման ու օպերացիոն ծախսերը, կկազմի 9,6 մլրդ, ինչը 19 տոկոսով փոքր է բյուջեի հաստատված ծախսերից:

«Այսպիսով, առանց հաշվի առնելու SOFAZ-ի ներդրումային պորտֆելի մեջ մտնող արտարժույթի փոխարժեքային տարբերությունը, նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնի դեպքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջեի դեֆիցիտը 2015-ի վերջին կանպատեսվում է 2,2 մլրդ մանաթ», -»Թրենդ»-ին հայտնել են SOFAZ-ում:

Ադրբեջանի պետբյուջեի համար գլխավոր աղբյուրներ են հանդիսանում SOFAZ-ը եւ այդ երկրի Պետական նավթային ընկերությունը (SOCAR):

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին  հայտարարել էր, որ նավթի գնանկման պատճառով արտահանումից ստացվող ընկերության եկամուտները 2-2,5 անգամ պակասել են, ինչը նշանակում է, որ նույն չափով պակասել են նաեւ SOCAR-ից պետբյուջեին հատկացումները:

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի ցուցանիշները կազմվել են նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնով, ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի 1,05 մակարդակի հաշվառմամբ:

Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել: Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

 

Ucom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times