Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է. տոնական միջոցառումները եզրափակվեցին համերգով

SOCIETY

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի միջոցառումները եզրափակվեցին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած տոնական ընդունելությամբ և համերգով: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Միջոցառման մեկնարկին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսոյանը հնչեցրեց իր ուղերձը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: «Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը: Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի: Նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ: Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները:  Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում: «Դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է պատմական և առհասարակ բոլոր առումներով: Ես պետք է ասեմ, որ այդ շրջանը սկսվեց մեծագույն թռիչքի և ուրախության և մեծագույն ցավի մեջ. մենք ունեցանք թե անկախություն, թե արցախյան պատերազմը: Դա շատ նման է մեր պատմության բոլոր փուլերին, երբ մենք միաժամանակ ունեցել ենք և ուրախություն, և ցավի զգացողություն»,- ասաց Մանսուրյանը:

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն էլ ընդգծեց, որ իր համար մեծ ուրախություն է գտնվել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառմանը: «Ես հիշում եմ դեռ տարիներ առաջ՝ 1996թ. սեպտեմբերի 21-ին ես համերգ ունեցա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը նվիրված էր անկախության տոնին: Մինչև այսօր այդ օրը ինձ հետ է: Շատ ուրախ եմ, որ այսօր ևս այստեղ եմ»,- ասաց Արաքս Մանսուրյանը:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի համար անկախությունը շատ մեծ արժեք ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա իր կյանքից հետաքրքիր դրվագ հիշեց՝ ցույց տալու համար, թե որքան թանկ արժեք ունի իր համար անկախությունը: «1991թ. մենք անտառներում շրփափակման մեջ էինք: Մենք այդ շրջափակման մեջ սպասում էինք, որ մեզ զենք հասցնեն: Բայց մի օր ուղղաթիռ եկավ և քվեատուփ էին բերել, որպեսզի մենք մասնակցենք Հայաստանի անկախության հանրաքվեին: Մենք անտառում 40 հոգի էինք: Մենք սկզբում բարկացանք, որ մեզ զենքի փոխարեն քվեատուփ են ուղարկել: Հետո, երբ սթափվեցինք, հասկացանք, որ դա էլ շատ կարևոր է մեզ համար: Հասկացանք, որ շատ կարևոր քայլ պետք է կատարենք և այդ անտառներում՝ շրջափակման մեջ, մենք «այո» ասացինք անկախությանը: Այդ դժվար պահերին անկախությունը մեր ժողովրդի համար իսկապես շատ թանկ արժեք ուներ»,- պատմեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա նկատեց, որ հայ ժողովրդին հաջողվել է ստեղծել երկու պետություն, և թե Հայաստանի, թե Արցախի անկախությունը հարկավոր է ամեն գնով պահել: Արցախի հերոսն ընդգծեց, որ ինքը սովորաբար լուսանկարվել չի սիրում, սակայն ամեն տարի Հայաստանի անկախության տարեդարձի օրը լուսանկարվում է իր թոռների հետ, որպեսզի նրանց մեջ ամրապնդվի այդ օրվա կարևորությունն ու արժեքը: Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց, որ ցանկացած հայ պետք է լիարժեք գնահատի Հայաստանի անկախությունը, քանի որ այն ձեռք է բերվել հերոս հայորդիների ջանքերի և արյան շնորհիվ:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank