Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի՝ «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչպիսին էլ որ լինի մեր կարծիքը Կատալոնիայի անկախության կամ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասին, այն չի կարող արդարացնել ուժի կիրառումը, ճնշումները և սպառնալիքները: Կատալոնիայի ժողովրդին պետք է թույլ տան ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշել», - նշվում է հայտարարության մեջ:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկության կապակցությամբ բոլոր փաստաթղթերի գործողությունը, որոնք անցյալ շաբաթ ընդունվել Էին Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից:



