Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Իրաքյան Քուրդիստանը պատասխանի է սպասում

INTERNATIONAL NEWS

Իրաքի Քուրդիստանում, անկախության հանրաքվեի անցկացման կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում կենտրոնական իշխանությունը որոշել է անվտանգության ուժեր տեղակայել քրդական Քիրկուկում: Այս հանգամանքը մտահոգել է Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որն ստիպված է դիմակայել ոչ միայն հնարավոր ռազմական բախումից տագնապող ներքին ընդդիմության, Բաղդադի, այլև միջազգային հանրության ճնշումներին:

Եվ եթե առաջին երկու խնդիրներին դեռ հնարավոր է լուծում տալ որոշ զոհողությունների պայմաններում, միջազգային հանրության նեգատիվ վերաբերմունքն ուղղակի կվիժեցնի քրդերի՝ անկախության հասնելու երազանքը և գուցե ինչ–որ առումով ազատություն տա Բաղդադի ձեռքերին: Այնպես որ Սորանում հրավիրված միտինգի ընթացքում Բարզանին ստիպված է եղել պատասխանել արբիլյան միջազգային բանագնացներին և, ըստ քրդական լրատվամիջոցների, հետևյալն է հայտարարել. «Եթե Բաղդադը Քուրդիստանին այլընտրանքային հանրաքվե առաջարկի՝ որոշակի ժամկետում Քուրդիստանի անջատման բանակցություններ վարելով, և եթե միջազգային հանրությունն էլ երաշխավորի դրա իրականացումը, Քուրդիստանի բնակչությունը կհետաձգի սեպտեմբերի 25–ի հանրաքվեի քվեարկությունը… բայց ես նաև անկեղծ կլինեմ՝ Բաղդադը դեռ չի հասել խնդիրն ընկալելու և հարցին այսպես լուծում տալու մակարդակին»:

Բարզանին, իհարկե, միջազգային հանրություն ասելով, հատկապես, ԱՄՆ–ին ու Եվրոպային նկատի ունի, և նա դա չի էլ թաքցրել: Ինչ վերաբերում է երաշխիքներին՝ դրանց տրամադրումը Քուրդիստանի ղեկավարը պարտադիր պայման է համարել: «Հասկացե՛ք, մեր իրավունքն է չհավատալ որևէ բանավոր խոստման, կամ՝ խուսափողական նամակի, որովհետև այդ առումով շատ դառը փորձ ենք կուտակել: Հետևաբար, կարծում ենք, որ ցանկացած համաձայնություն անհրաժեշտ է ամրագրել գրավոր և այնպիսի լեզվով, որից ոչ մեկը հետագայում չի կարող շեղվել, կամ՝ տարընթերցման հնարավորություն ունենալ»,– նշել է Բարզանին՝ միևնույն ժամանակ հետաքրքիր մի դրվագ բացահայտելով:

Բանն այն է, որ ըստ Բարզանիի՝ քրդերի անկախության հարցն իրականում տարիներ շարունակ է քննարկվել և՛ Բաղդադի, և՛ միջազգային հանրության հետ: «Բայց եթե նրանք այն ժամանակ շատ ճկուն էին մեզ հասկանալու խնդրում, վերջին շրջանում փոփոխություն է նկատվում դիրքորոշումների մեջ: Հնարավոր է՝ նախկինում նրանք լուրջ չէին վերաբերվում մեր մտադրություններին, բայց ժամանակն է հասկանալ, որ մեր վճիռը վերջնական է, և մենք կհետևենք դրան»,– հավաքված ազգակիցների հետաքրքրասիրությունն է բավարարել Բարզանին, որոնք փորձել են հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ անհրաժեշտություն առաջացել նույնիսկ ԱՄՆ–ին բացատրել անկախություն ունենալու՝ Քուրդիստանի երազանքիվերաբերյալ, և ինչո՞ւ են բոլորը պահանջում հետաձգել քրդական հանրաքվեն:

Հանրահավաքի ընթացքում Բարզանին նաև ողջ աշխարհին ու հատկապես հարևաններին է առաջարկել բարեկամական հարաբերություններ հաստատել Քուրդիստանի հետ՝ պնդելով, որ իրենք որևէ մեկին սպառնալու, կամ՝ թշնամանալու ո՛չ առիթ, ո՛չ էլ նպատակ ունեն: Ինչ վերաբերում է քրդական տարածքներում հնարավոր միջէթնիկական խնդիրներին՝ իրաքյան Քուրդիստանի ղեկավարը հայտարարել է, որ իրենց հետ կողք կողքի բնակվող թուրքմենները, արաբները, ասորիները, քաղդեացիները, սիրիացիները` բոլոր–բոլորը քրդերի եղբայրներն են և հավաքվածներին մի անգամ ևս հորդորել է հարգել նրանց:

Այնպես որ, գնդակը հիմա Բաղդադի և Բարզանիի մատնանշած միջազգային հանրության դաշտում է: Ինչ կառաջարկեն Էրբիլին՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ դրա համար հաշված ժամեր են մնացել:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference