ՊԵԿ աշխատակիցը թանկարժեք զարդեր է հայտարարագրել
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է .ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 8–րդ բաժնի պետ Գուրգեն Դավթյանը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. հայտարարագրից:
Այսպես, ըստ հայտարարագրի՝ Դավթյանն ունի ավելի քան 8 միլիոն դրամ գնահատված արժեքով ոսկե և արծաթե զարդեր: Բացի այդ, իր սեփականությունն են համարվում երկու բնակարանը և մեկական ավտոտնակ, այգետնակ ու հողամաս: Նրան է պատկանում նաև «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ, Դավթյանն ունեցել է հինգ տարբեր արժույթներով դրամական միջոցներ, այն է՝ 20 միլիոն դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար եվրո, 250 հազար ռուսական ռուբլի և 1000 ֆունտ ստեռլինգ:
Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 2 միլիոն 41 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



