Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Տարիներ շարունակ սփյուռքահայ ներդրողները բախվել են դեպքերի, որ ազդել են ՀՀ հեղինակության վրա. այդ բացասական հետքերը մաքրելու համար ՀՀ-ն պետք է լուրջ հետաքննություն տանի. տնտեսագետ

POLITICS

Հայաստանը փոքր շուկա ունեցող պետություն է: Օտարերկրյա ներդրումների ոլորտում հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է մրցակցային առավելություններ առաջարկի ներդրողներին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետն ասաց, որ ներդրողները ներդրում կատարելու որոշում են կայացնում մի շարք գործոններից ելնելով, իսկ Հայաստանը ներդրում իրականացնելու պոտենցիալ պետությունների շարքում չկա, որովհետև նրանց հետ չի մրցակցում:

«Եթե մենք կարողացանք մրցակցային առավելություններ ունենալ այլ պետությունների նկատմամբ, մենք հաջողություն կունենանք: Խոսքը հարկային արտոնությունների, էժան աշխատուժի, կապիտալի ցածր տոկոսադրույքի և այլնի մասին է: Եթե, օրինակ, Վրաստանի նկատմամբ չունենանք մրցակցային առավելություն, Հայաստանում ներդրում չեն անի»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ կա հնարավոր ներդրողների մի խումբ՝ սփյուռքահայ նվիրյալները, որոնք բախվում են հայկական իրականությանը, ինչի մասին նրանցից ոմանք  պատմեցին «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում, ասելով, որ կորցրել են իրենց բիզնեսը, որ իրենց «թալանել են» և այլն:

Վերջինս նշեց, թե նորմալ է, որ կառավարությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում ոլորտի թերությունները, խոսում է բացառապես այն մասին, որ ներդրումներ կատարելու համար ՀՀ-ն նպաստավոր երկիր է: Բայց իրականությունը, ըստ Վիլեն Խաչատրյանի, փոքր-ինչ այլ է, ինչի վկայությունը սփյուռքահայ ներդրողներն են, ովքեր դժգոհում են ներդրումային միջավայրից:

«Այս մարդկանց խումբն իր աչքի առաջ պատմություն ունի: Տարիներ շարունակ տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ազդել են Հայաստանի ներդրումային հեղինակության վրա, ձևավորվել է ներդրումային պատմություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Նրանք փոխում են իրենց վարքագիծը, երբ բախվում են իրականության հետ»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Հարցին՝ տպավորություն չունի՞, որ Հայաստանն իր առջև, կարծես, օտարերկրյա ներդրողին գրավելու խնդիր չի դրել, հույսը՝ սփյուռքահայերն են, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց, որ մեկ այլ բան է՝ խնդիրն առջևում դնելն ու լուծել չկարողանալը, իսկ մեկ այլ հարց է՝ խնդիրն առհասարակ չդնելը:

«Հայաստանի պարագայում խնդիրն այն է, որ Հայաստանն է այլ երկրներում ներդրում կատարող: Եթե մենք գումարներ ունենք, որոնք չենք ծախսում Հայաստանում, ինչո՞ւ օտարերկրացին պետք է ներդրում կատարի Հայաստանում»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Իսկ այն հարցին, թե այլևս ուշ չէ՞ վերականգնել Հայաստանի ներդրումային վարկանիշը, հանդես գալ ներդրումային դրական պատմությամբ, տնտեսագետը պատասխանեց, որ դա կախված է մի քանի գործոններից: «Ներդրումային պատմությունը կարող է կերտվել մի քանի մարդկանց կողմից և որոշակի իրավիճակների արդյունքում: Պատմության հետքերը մաքրելու համար պետք է տարվի լուրջ հետաքննություն, ներդրողների շահերը պետք է պաշտպանվեն մինչև վերջին լուման և սա կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը: Բայց ես վստահ չեմ, որ մենք ի զորու ենք սա անել»,- շեշտեց տնտեսագետը:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders