Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ են կանանց թույլատրել այցելել մարզասրահ
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են այցելել մարզադաշտ՝ Ազգային տոնի կապակցությամբ, փոխանցում է AFP-ը։
Ընտանիքներին թույլատրվելու է ներկա գտնվել Էր Ռիադում Ֆահդ թագավորի մարզադաշտում, որտեղ ընտանիքները պետք է ամուրի տղամարդկանցից առանձին նստեն։
Նախորդ տոնակատարություններին կանանց արգելված է եղել այցելել մարզադաշտ։
Սաուդյան Արաբիայում կանանց համար գործում են ամենակոշտ սահմանափակումները, նրանց արգելվում է նաեւ մեքենա վարել։ Կանայք կարող են ուսում ստանալ, որեւէ տեղ ուղեւորվել կամ ինչ-որ բանով զբաղվել միայն իրենց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների՝ հոր, ամուսնու, եղբոր թույլտվությամբ։
Սակայն, ըստ երեւույթին, թագավորությունը սկսել է մեղմել որոշ նորմեր՝ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների իր ծրագրի շրջանակում։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



