ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Փաստաթղթում շեշտվում է խաղաղապահ առաքելությունների առավել մանրամասն ծրագրման անհրաժեշտությունը: Այս բարեփոխումներն ընդգրկված են գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից մշակված ՄԱԿ-ի ընդհանուր բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված են խաղաղապահ առաքելությունների և քաղաքական կարգավորման ռազմավարությունների միջև կապը ամրապնդելուն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



