Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Արհեստականորեն ներգաղթ չեն կազմակերպում, մինչդեռ բոլոր գործոնները վանում են մեր երկրի բնակչությանը մեր երկրից

SOCIETY

Past.am-ի հյուրն է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը

– Պարոն Եգանյան, Հայաստան–սփյուռք համաժողովի իր ելույթում Սերժ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է ունենալ ներգաղթի բարձր ցուցանիշ: Ավելին. նրա խոսքերն են` «Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու գալիք մի քանի Հայաստան–Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման»:

Ի՞նչ եք կարծում. ի՞նչ ձևով կարելի է ներգաղթ կազմակերպել:

– Ես չեմ պատկերացնում, որ արհեստականորեն հնարավոր լինի ներգաղթ կազմակերպել:

– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որ մարդը ցանկանա հայրենիք վերադառնալ:

– Անհրաժեշտ է, որպեսզի այն պատճառները, որոնք իրեն դրդել են հայրենիքը թողնել, լրիվությամբ վերանան, և լինեն այնպիսի պայմաններ, որոնք գրավիչ կդարձնեն հայրենիքում ապրելը: Դրանք և՛ տնտեսական պայմաններն են, և՛ քաղաքական պայմաններն են, և՛ սոցիալական պայմաններն են, և՛ ընդհանուր բարոյահոգեբանական իրավիճակն է:

Ուստի մեր ներկա կյանքը լիովին պետք է վերաձևվի: Ընդ որում, տևական ժամանակ է հարկավոր լինելու դրա համար, որպեսզի մարդկանց մոտ ամրանա վստահությունը, թե այս ամենը մշտական է այլևս:

Թէ չէ արհեստականորեն ներգաղթ կազմակերպել չի լինի: Սա հետպատերազմական շրջանը չէ, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ սոված էին իրենց երկրներում ու անճարությունից եկան այստեղ:

– Իսկ սա վերաբերում է սփյուռքի և՛ ներկա՞, և՛ նախկի՞ն սերունդներին: Կարելի՞ է նույն չափանիշներով մոտենալ տարբեր այս մարդկանց հայրենադարձությանը:

– Նախկին սերնդի, որը ծնվել, ապրել ու մեծացել է սփյուռքում, վերադառնալու հավանականությունն էլ ավելի փոքր է:

Իսկ մյուս` ներկա սերունդը, որը հեռացավ Հայաստանից, արդեն մոտենում է հետաշխատանքային տարիքին: Իսկ եթե անդրադառնանք երիտասարդներին, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան աշխատելու, ստեղծելու, արարելու այստեղ: Այդ թվում նաև` ընտանիք ստեղծելու, երեխաներ ծնելու: Իսկ սրա համար արդեն լուրջ նյութական, նաև` կենցաղային պայմաններ են անհրաժեշտ:

– Հավանական պատերազմի գործո՞նն ինչպիսի անդրադարձ է ունենում այս հարցի վրա:

– Բնականաբար, դրական ազդեցություն չի կարող ունենալ: Ընդհանրապես, անկայունությունները նպաստում են արտագաղթին և խոչընդոտ են մարդկանց` երկիր վերադառնալու համար:

Իսկ պատերազմական անկայունությունը մեր երկրում բավականին նշանակալից է: Այլ բան է, որ մենք արդեն ինչ–որ տեղ սովորել ենք այդ իրավիճակին:
– Այն, որ նախագահը նշակետ է դրել, թե 2040 թվականին Հայաստանը պետք է ունենա 4 մլն բնակչություն, հույս չի՞ ներշնչում:

– Ախր, դա նշանակետ դնելով չէ: Ես, դժբախտաբար, չգիտեմ, թե ի՞նչ միջոցներ են տրամադրվելու դրա համար, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվելու, որպեսզի այն իրականություն դառնա:

Իսկ այսօր մեր միգրացիան համակարգային երևույթ է: Մեր երկիրը չունի որևէ գրավիչ գործոն, բացի հայրենասիրություն գործոնից, որն էլ, անկեղծ ասեմ, բավականին թուլացել է: Բոլոր գործոնները վանում են մեր երկրի բնակչությանը մեր երկրից: Էլ հարկ չկա խոսել այլևս գրավելու, մարդկանց իրենց քաշելու գործոններից: Քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բոլոր գործոնները վանող դերակատարություն ունեն:

Այնպես որ, որպեսզի միգրացիան կարգավորվի, հարկավոր է համակարգային վերափոխում:

Իսկ հատուկ ժողովրդագրական քաղաքականություն մենք չե՞նք պատրաստվում վարել, մշակել առանձին հայեցակարգ:

– Թղթի վրա, ձևականորեն որոշակի ժողովրդագրական քաղաքականություն վարվում է: Այլ բան է, որ այդ քաղաքականությունն արդյունավետ չէ, արդյունավետ չի եղել, ու չի էլ կարող արդյունավետ լինել:

Ինչո՞ւ արդյունավետ չէ:

– Այն միջոցները, որ տրամադրվում են և այն ձևերը, ինչպես տրամադրում են, խրախուսող չեն և չեն կարող լինել ի նպաստ ժողովրդագրական իրավիճակի բարելավման:

– Իսկ մասնագետները կանխատեսումներ ունե՞ն, թե մեզ ինչ է սպասվում առաջիկայում:
– Կան բազմաթիվ կանխատեսումներ, այդ թվում` նաև միջազգային կանխատեսումներ: Դրանցից դատելով` շարունակվելու են այս երևույթները, որոնք հիմա գոյություն ունեն` արտագաղթը, ծնելիության նվազումը, ամուսնական գործընթացների բացասական տեղաշարժերը: Հետևաբար` արագ տեմպերով շարունակվելու է բնակչության նվազումը:
– Այսինքն` թղթի վրա գրվածները թող մնան թղթի վրա, հրապարակներում ասվածները` ամբիոնին: Իրական կյանքը բոլորովին այլ է:

– Այդ հարցը ինձ չպետք է տաք, պետք է տաք այն մարդկանց, ովքեր հայտարարել են նման բան: Ես, որ մասնագետ եմ, ինքս էլ եմ ուզում հավատալ, որ այդ ասվածի տակ ինչ–որ բան դրել են, ինչ–որ բան են մտածել, որ այդպես են խոսում: Կամ, ի վերջո, նախագծեր ունեն: Իսկ ես մինչև այդ նախագծերին չծանոթանամ, չեմ կարող որևէ բան ասել:
Ես մի բան գիտեմ, որ դա ահռելի բարդության խնդիր է: Այնպիսի խնդիր, որ չեմ կարող պատկերացնել, թե մեր երկիրն իր տնտեսական ռեսուրսներով ի վիճակի է ապահովել դրա լուծումը: Ընդ որում, բացի տնտեսական ռեսուրսներից, դրա համար հարկավոր է նաև ահռելի քաղաքական կամք:

Ես, դժբախտաբար, չեմ տեսնում ո՛չ այն, ո՛չ այն:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia