Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիների
SOCIETYՀայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։
Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



