Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Հերոս գյուղ Քարինտակ»-ը կներկայացնի անվախ մարդկանց գյուղի պաշտպանության պատմությունը

SOCIETY

Արցախյան պատերազմի պատմությունը հագեցած է հերոսական դիմակայության, հաղթելու կամքի և ազատության ձգտման ապացույցներով: Յուրաքանչյուրի շուրթերից հնչում են Շուշիի ազատագրման, Քարվաճառի գործողության, Ստեփանակերտի ապաշրջափակման մասին պատմությունները: Եվ այս շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Քարինտակ գյուղի պաշտպանությունը: Քարինտակով է բացվում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ ազատության համար մղվող հերոսական պայքարի պատմության առաջին էջը՝ ձեռք բերելով շրջադարձային նշանակություն:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն իր կողմից իրականացվող «Հերոս գյուղ Քարինտակ» ծրագրով նպատակ ունի հանրության մոտ ամբողջական պատկերացում ձևավորել անպաշտպան գյուղի դիմակայության պատմության մասին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ նպատակով ՀԿ անդամները գործուղվել են Քարինտակ, զրուցել քարինտակցիների հետ, և այդ զրույցների արդյունքները հրապարակում են մամուլում, ինչպես նաև կզետեղեն ստեղծվելիք կայքում։

Կայքում կամփոփվեն ինչպես Քարինտակ գյուղի պատմությանը վերաբերող տեղեկատվական բազան, այնպես էլ՝ ադրբեջանական բանակին հայերի դիմակայությանն առնչվող դրվագները: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը նշել է, որ Քարինտակի հաղթանակը խորհրդանշական էր Արցախյան գոյամարտի համատեքստում։

Ըստ ՀԿ ղեկավարի՝ Քարինտակի հերոսամարտը շատ քիչ է լուսաբանվում. «Մենք ունենք ողբերգական էջեր և, չգիտես ինչու, դրանց ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան հաղթանակներին։ Եվ մենք որոշեցինք, որ այդ սխալը պետք է ուղղվի»։

Քարինտակը գյուղ է Շուշիի շրջանում՝ Շուշիի քերծերից ներքև՝ քաղաքից 2,5 կմ հեռու: 1992թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը: Դիմակայությունն իրականացվում էր մեծաթիվ դիվերսանտներից բաղկացած խմբի դեմ, որը ղեկավարվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհդիևի կողմից: Լինելով կտրված արտաքին աշխարհից, իրենց եղբայրներից՝ Քարինտակի բնակիչներն ընդունեցին մարտահրավերը, իրենց մեջ ուժ և քաջություն գտան Ադրբեջանի բանակի դեմ մարտնչելու, աներեր մնալու։ Լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց Ö ‡ նահանջեց՝ թողնելով զենքը, կրելով մեծ կորուստներ: Այդ օրը նշվում է որպես Քարինտակի հերոսամարտի օր:

Արմինե Ադիբեկյանն առանձնացրել է քարինտակցիների համառությունը, որ կարողացան դիմադրել հոգեբանական, կենցաղային, ռազմական ճնշումներին. «Նրանք պատրաստ էին այդ դժվարություններին, և ստեղծված զրկանքները նրանց հետ չկանգնեցրին ընդունած որոշումից։ Քարինտակը մտնում էր «Օղակ» գործողության ծրագրի մեջ, և խորհրդային բանակի կողմից պետք է հայաթափվեր։ Անգամ այդ պարագայում դիմադրեցին և չլքեցին գյուղը»։ Քարինտակցի, հերոսամարտի մասնակից Արտյուշա Ավանեսյանը, հիշելով պատերազմական օրերը, նշել է, որ այն ժամանակ իրենք չէին զգում իրավիճակի սա րսափելի լինելը. «Երբ հիմա վերհիշում եմ, մտածում եմ՝ ինչ հիմար էինք. գյուղը շրջապատված էր չորս կողմից, շուրջը զինված ադրբեջանցիներ էին, բայց մենք վախի նշույլ անգամ չունեինք։ Նույնիսկ այդ բառը՝ «վախ», մենք չգիտեինք»։

«Հերոս գյուղ Քարինտակ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board