Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Ուրախ եմ, որ երկար սպասումներից հետո ՀՀ-Սփյուռք կազմակերպչական կառույց կստեղծվի. Անդրանիկ Միհրանյան

POLITICS

Քաղաքագետ  Անդրանիկ Միհրանյանը   Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստան -Սփյուռք  6-րդ համաժողովի սպասելիքներից և նշում, որ համաժողովից պարզ դարձավ, որ պետք է կազմակերպչական մի կառույց ստեղծվի: « Ուրախ եմ, որ երկար սպասումներից հետո այսպիսի կառույց կստեղծվի, որպես խորհուրդ ամբողջ սփյուռքի ներկայացուցիչների կողմից, որոնք կկարողանան ինստիտուցիոնալության ենթարկեն ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները»,-ասաց նա:  

-Պարո՛ն Միհրանյան, ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստան -Սփյուռք  6-րդ  համաժողովից: Ի՞նչ խնդիրներ է այս անգամ լուծելու սփյուռքի հետ միասնությունը:    

-Ես արդեն շատ այսպիսի համաժողովների եմ մասնակցել և գիտեմ, որ սրա հիմնական նշանակությունը տարբեր երկրներից եկած հայ համայնքի ներկայացուցիչներին ոգևորելն է և բարձրացնելն այն իրավիճակի, որպեսզի նրանք կարողանան ավելի ակտիվ մասնակցել իրենց երկրներում ՀՀ -ի հանդեպ քաղաքականության ձևավորմանը, և որպեսզի գերհզոր երկրները կարողանան Հայաստանին այս ծանր իրավիճակում՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական օգնություն ցուցաբերեն: Կարծում եմ սա է հիմնական  խնդիրը:  Բայց այս անգամ, եթե ես ճիշտ եմ հասկանում, թե ինչպիսի մոտեցում կա ՀՀ ղեկավարության կողմից այս ժողովի համար, պետք է կազմակերպչական մի կառույց ստեղծվի, որը ինձ թվում է, վաղուց պետք է ստեղծվեր: Ուրախ եմ, որ երկար սպասումներից հետո այսպիսի կառույց կստեղծվի, որպես խորհուրդ ամբողջ սփյուռքի ներկայացուցիչների կողմից, որոնք կկարողանան ինստիտուցիոնալության ենթարկեն ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները:   

-Իսկ Ըստ Ձեզ՝ այդ միասնականությունը հնարավո՞ր է , հատկապես որ ասում են օրինակ ամերիկահայերն այլ մտածելակերպ ունեն, ռուսահայերը՝ այլ, պոլսահայերը՝ այլ:

-Ես ինքս սկսած 1990-ականներին, ռուսական պետդումայի ԱՊՀ երկրների կոմիտեի գլխավոր խորհրդականն էի, և մասնակցել եմ ձևակերպելու աշխարհի տարբեր երկրներում գտնվող համայնքների ներկայացուցիչների կազմակերպմանը և այդ ժամանակ Դուման իրեն կից ստեղծեց այդպիսի խորհուրդ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ նախ իրավիճակը, ինչպիսին է այդ համայնքների վիճակը տարբեր երկրներում, հատկապես որ այնտեղ ավելի մեծ խնդիրեր կային՝ 30 մլն ռուսներ դուրս մնացին ՌԴ-ից, իսկ ՌԴ-ն այդ փորձը չուներ:  Հայ ժողովուրդն ունի այդ մեծ փորձը՝ հարյուրավոր տարիներ ապրել ենք համայնքային կարգավիճակում և ինքնակազմակերպման  փորձ ունենք: Բայց միևնույնն է,  առանց պետության հետ համագործակցելու, այդ հարցը միշտ այլ հարթակում է  գտնվում, մանավանդ որ հայ պետականությունը ամբողջ հայության հետ համագոծակցելու պրոբլեմ ունի: Ինձ թվում է՝  ինստիտուցիոնալ կառույցը մեծ նշանակություն ունի և դրա անհրաժեշտությունը վաղուց կար, անկախ նրանից, թե որ համայնքն է՝ ԱՄՆ-ն իր խնդիրն ունի, ՌԴ-ն՝ իր: Բայց կա Հայաստան, որի խնդիրը հասկանալի է և՛ ամերիկահային, և՛ ռուասաստանահային, և՛ լիբանանահային, այսինքն՝ պետք է հասկանալի լինի՝ ինչն է պետականության անհրաժեշտությունը:

-Ինչ խնդիրներ ո՞ւնի ռուսաստանյան հայ համայնքը, շատ է խոսվում, որ հայաստանյան խնդիրների հետ կապված ռուս համայնքը քիչ ակտիվություն է դրսևորում՝ քաղաքական հարցեր բարձարցնելիս:

-Չեմ համաձայնի, որովհետև աշխարհում ամենամեծ հայ համայնք է, որոշ տվյալներով, եթե համաձայնվենք 2015-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին Պուտինի ելույթի հետ, երբ ասաց, որ 3 մլն հայեր կան ՌԴ-ում: Ռուսաստանյան հայ համայնքը կազմակերպված համայնք է, համարյա թե չունի խնդիրներ և օգտվում է ռուսական պետականության  մեծ հովանավորությունից: Նա խնդիր չունի հայկական հարցեր բարձրացնելու համար, որովհետև ի հակառակ ԱՄՆ-ի կամ այլ մի քանի երկրների՝ ռուսական պետականությունը 1995-ին ընդունել է ցեղասպանության փաստը և այդ հարցում խնդիր չունի, դպրոցների, եկեղեցիների, մշակույթի, տնտեսական հարցերի լուծման համար: 

-Մասնավորապես, օրինակ՝ խնդիր ունի զենքի վաճառքի բարձրացման հարցում:

-Սա այլ հարց է, ես ինքս շատ անգամ մասնակցել եմ այդ հարցի քննարկմանը ամենաբարձր մակարդակներում՝ և՛  նախարար Լավրովի, և՛ նախագահական անձնակազմի, և՛ օգնականների քննարկումներին: Այս հարցն ունի իր պատասխանը՝ ՌԴ-ն վաճառում է զենք տարբեր երկրներին, նաև Ադրբեջանին, բայց դրա հետ միասին զենքը և՛ վաճառվում է, և՛ անվճար տրվում է Հայաստանին, և ՌԴ-ում կա այդ հասկացողությունը, որ այս տարածաշրջանում պետք է բալանս պահպանվի, որ որևէ մեկը չկարողանա օգտվել այդ բալանսի խախտումից և ի չարին չօգտագործի այդ զենքը: Գիտեմ՝ Հայաստանն այդ հարցում զգայուն է, բայց բոլորն այդ հարցի պատասխան տվել են՝ Պուտինը, Լավրովը և մյուսները: Կա միջազգային շուկա, որտեղ կարելի է ամեն տեսակի զենք վաճառել, եթե ՌԴ-ն չվաճառի, դա կանի Թուրքիան, Պակիստանը և այլ երկրներ, որոնք հնարավորություն  ունեն զենք  վաճառել: Մի անգամ այդ հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանն ինձ իմաստնորեն ասաց, որ մենք դեմ չենք, որ ՌԴ-ն վաճառի Ադրբեջանին զենք, բայց ուզում ենք, մեզ էլ վաճառվի կամ տրվի, որ բալանսը չխախտվի այս տարածաշրջանում, դա է կարևորը:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive