Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանի խոշոր սադրանքը Սերժ Սարգսյանի դեմ

SOCIETY

«Հսկիչ փաթեթի» ճակատագիրը

Հայաստանում աշխույժ քննարկում եւ զգալի հանրային ուշադրություն է գրավել վարչապետ Կարեն Կարապետյանի մի հանձնարարություն, որ նա տվել է կրթության ու գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանին: Խոսքը Հայաստանում ռուսերենի զարգացման հայեցակարգի մասին է: Այն օտար լեզուների զարգացման հայեցակարգից առանձին է:

Կարեն Կարապետյանի այդ հանձնարարականն առաջացրել է ավանդական մտահոգությունը, կապված Ռուսաստանի կայսերական քաղաքականության հետ, որի առանցքային գործոններից կամ գործիքներից մեկն է լեզուն:

Ռուսաստանի տարբեր կարգի պաշտոնյաներ տարբեր առիթներով արել են հայտարարություններ, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի հատուկ կարգավիճակ սահմանելու Ռուսաստանի ցանկությունը՝ ընդհուպ պետական լեզվի կարգավիճակ:

Հաշվի առնելով այդ հայտարարությունները, որ հնչել են տարբեր տարիների, Կարեն Կարապետյանի հանձնարարականը դիտվում է Ռուսաստանի այդ հավակնության բավարարմանն ուղղված մի քայլ, որն իր մեջ չի պարունակում ճակատագրական ելքեր, բայց ենթադրում է խնդրի խորացում, Ռուսաստանի կայսերական քաղաքականության եւ հավակնությունների սպասարկման միտում:

Ընդ որում, ստեղծված իրավիճակը հուշում է, որ այստեղ կա ոչ միայն լեզվի խնդիր:

Կարապետյանի նախաձեռնությունը Հայաստանում առաջացրել, ավելի շուտ սրել է Ռուսաստանի մեծապետականության, այդ համատեքստում Հայաստանը «ֆորպոստ» դիտարկելու դեմ հանրային տրամադրությունները: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը իր հանձնարարականով Հայաստանում սադրել է հակառուսական որոշակի հանրային տրամադրություն եւ ալիք:

Աներկբա է, որ Հայաստանում ռուսերենի իմացության, ռուսերենի զարգացման խնդիրը բացարձակապես հրամայական չէ՝ առավել եւս Հայաստանի զարգացման եւ ընթացքիկ տնտեսական խնդիրների լուծման հարցում: Հետեւաբար, չկա այդօրինակ հանձնարարականի որեւէ հիմնավորվածություն, գոնե ներկայում: Կարեն Կարապետյանը դա կարող էր անել ենթադրենք 2018 թվականի ապրիլից հետո, եթե մնար վարչապետ:

Թե՞ բանն էլ հենց այն է, որ նա ունի վարչապետ չմնալու մտավախություն, կամ այսպես ասած «անգլիական թագուհի» վարչապետ լինելու մտավախություն, եւ հենց այդ պատճառով էլ հանդես է եկել հանձնարարականով:

Ընդ որում, խնդիրն այն չէ, որ նա փորձել է ընդամենը հասցնել ծառայություն մատուցել ռուսերենին կամ Ռուսաստանին: Հազիվ թե սկզբունքային քաղաքական եւ աշխարհքաղաքական հարցերում Ռուսաստանն ունի Կարեն Կարապետյանի կամ առանձին վերցրած որեւէ չինովնիկի ծառայության կարիք:

Կարեն Կարապետյանը Ռուսաստանին չէ, որ ծառայություն է մատուցում, այլ հենց իրեն, իր քաղաքական հեռանկարին, իր ներքաղաքական, ներիշխանական հեռանկարին:

Հայաստանի իշխանության վերադասավորման գործընթացում, ներհամակարգային խնդիրների, Սերժ Սարգսյանի ճակատագրի, նոր ստատուս-քվոյի՝ ներքին ուժերի նոր հարաբերակցության հարցում առանցքային նշանակություն ունեցող գործոնը ոչ այնքան որեւէ սուբյեկտի ներքին, որքան արտաքին «լեգիտիմությունն» է: Այդ հարցում առանցքային գործոններից մեկը հանդիսանում է Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը, որն ինչպես բավական դիպուկ բնորոշել էր Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Շարպանտիեն՝ կնպաստի տարածաշրջանում հավասարակշռության ապահովմանը:

Աներկբա է, որ այդ համաձայնագիրը Սերժ Սարգսյանը դիտարկում է որպես Եվրամիության, Արեւմուտքի  հետ իր քաղաքական ծրագրերի բանակցման խաղաքարտ: Այդ առումով Սերժ Սարգսյանի համար ստորագրել-չստորագրելը չի պարունակի ճակատագրական ռիսկեր, սակայն կարող է բերել զգալի խնդիրների եւ խառնել այսպես ասած ծրագրերը: Իսկ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչել, ապա նա գործնականում կկարողանա ապահովել թեկուզ ֆորմալ իմաստով բացառիկ կարգավիճակ՝ նախագահ, որը կարողացել է մի կողմից ԵՏՄ անդամության պարագայում, մյուս կողմից շրջանակային համաձայնագիր ունենալ Եվրամիության հետ:

Այդ կարգավիճակը էապես կամրացնի Սերժ Սարգսյանի դիրքերը ներհամակարգային գործընթացում, ապահովելով արտաքին լեգիտիմության զգալի պաշար: Դա կնշանակի, որ Կարեն Կարապետյանին եւ նրա ֆինանսա-քաղաքական հովանավոր, իսկ այժմ արդեն նույնիսկ սանահայր Սամվել Կարապետյանին այդքան էլ հեշտ չի լինի զուտ ֆինանսական լծակի միջոցով Սերժ Սարգսյանին զրկել իշխանության «հսկիչ փաթեթից»: Ըստ այդմ, ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի հարցում խնդիր առաջացնելու դեպքում Սարգսյանը խնդիր կունենա նաեւ իշխանության «հսկիչ փաթեթը» պահելու հարցում:

Ներկայում Սարգսյանն ու Եվրամիությունը հայտարարում են, որ չկա ստորագրմանը խոչընդոտող պատճառ: Ստորագրությունը նախատեսվում է նոյեմբերին՝ Բրյուսելի Արեւելյան գործընկերության Վեհաժողովում:

Առանցքային ռիսկ կամ խոչընդոտ դիտվում է Ռուսաստանը, որի իշխանության հենց կայսերական հավակնությանը կարող է հերթական անգամ զոհ գնալ հայ-եվրոպական շրջանակային փաստաթուղթը, եթե անգամ էապես տարբերվում է առաջին՝ Ասոցացման պայմանագրից եւ ենթակա է ԵՏՄ պայմանագրի դրույթներին: Ռուսաստանի տրամադրության հանդեպ չափազանց զգայուն է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ Բրյուսելը, ինչի մասին վկայում է օրերս ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունը:

Այդ իրավիճակում առանցքային է դառնում Ռուսաստանին այսպես ասած «չգրգռելը»: Ամենեւին պատահական չէ, որ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԵԼՔ դաշինքի նախաձեռնությանն ի պատասխան ՀՀԿ-ն անհապաղ ձեռնամուխ եղավ ԵՏՄ-ին հավատարմության երդման, Մոսկվային կասկածի դույզն իսկ տեղ չտալու համար, ինչը կարող էր բերել ԵՄ հետ համաձայնագրի հարցում Ռուսաստանի «քմահաճույքի»:

Չեզոքացրե՞լ է այդ երդմամբ Սերժ Սարգսյանը նոյեմբերի համաձայնագրի հանդեպ այդ վտանգը, թե՞ ոչ, անորոշ է, կերեւա վերջին պահին, սակայն աներկբա է, որ նոր վտանգ է առաջանում ռուսերենի զարգացման հայեցակարգի նախաձեռնությամբ, որով հանդես է եկել Կարեն Կարապետյանը:

Այդ նախաձեռնությունը Հայաստանում առաջացնում է հակառուսական հանրային-քաղաքական տրամադրության նոր ալիք՝ ընդ որում արդարացի, թեեւ այդ կապակցությամբ կարծիքները կարող են լինել տարբեր: Սակայն կա փաստը՝ ալիքն առաջանում է, եւ թերեւս ամենեւին դժվար չէր կանխատեսել դրա առաջացման մեղմ ասած մեծ հավանականությունը: Իսկ դա էլ իր հերթին առաջացնելու էր հանդիպակաց տրամադրություն Ռուսաստանում: Դժվար է ասել, այն կհասնի՞ մինչեւ Կրեմլ՝ քաղաքական որոշման կայացման մակարդակի, թե ոչ, բայց հանդիպակաց տրամադրությունն էլ անխուսափելի է, եւ ամենեւին դժվար չէր պատկերացնել կամ կանխատեսել նաեւ այդ արձագանքը:

Հետեւաբար հարց է առաջանում, այդ բավականին հեշտ կանխատեսելիության պայմաններում ռուսերենի զարգացման բացարձակապես հրամայական, անհրաժեշտություն չհանդիսացող՝ նաեւ իր մեջ ազգային-պետական ինքնության ու արժանապատվության վտանգի տարրեր պարունակող հանձնարարականն ի՞նչ է, եթե ոչ սադրանք: Սադրանք Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ, որի նպատակն է դրա շեմին առանց այդ էլ դյուրագրգիռ Ռուսաստանին «գրգռելն» ու այդ համաձայնագրի ստորագրման դեմ տրամադրվելու առնվազն էմոցիոնալ ֆոն ստեղծելը:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank