Սիրիական բանակը փակել է ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում
INTERNATIONAL NEWS«Բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրա թաղամասից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին՝ փակելով քաղաքում ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերի մատակարարման գլխավոր ուղին», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները փախչում են Մեյադին քաղաքի և Դեր Զորի արվարձանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հարավարևելյան հատվածի երկու թաղամաս:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



