Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Արցախում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան

POLITICS

Արցախը շարունակում է ջանքեր ներդնել տևական խաղաղություն հաստատելու նպատակով, սակայն այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Առաջնահերթ խնդիր է  լիարժեք բանակցությունների համար պայմանների ձեւավորումը: Պետք է նախեւառաջ լիովին ապահովել 1994-1995 թվականների   անժամկետ եռակողմ համաձայնագրերի հետ կապված զինադադարի ռեժիմը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները, անհապաղ իրագործել հետաքննական մեխանիզմների վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածությունները: Համանախագահների կողմից բազմիցս հնչեցված քայլերի իրականացմանն աջակցում են նաև հայկական կողմերը, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվում, քանի որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով պայմանավորվածությունները դրժելու իր քաղաքականությանը, հրաժարվում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Արցախի արտգործնախարարի հավաստմամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղության, իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ջանքերը՝ մշակելու համապատասխան մեխանիզմներ և պայմաններ երկու անկախ պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»,- նշեն Կարեն Միրզոյանը:

Նա վստահ է, որ  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի նաև խաղաղ գործընթացի անշրջելիությունը և կդառնա պաշտոնական Բաքվի համար ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության անթույլատրելիության հստակ ազդանշան:

«Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ Արցախի Հանրապետությունը չի շեղվելու իր ընտրած ուղուց և շարունակելու է պայքարը միջազգային հանրության կողմից իր անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Մենք անցանք բոլոր հնարավոր ճգնաժամերի միջով, բայց մեկ հանձնառություն մնաց անփոփոխ: Անկախության 26 տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումն, իհարկե, այն է, որ չնայած բոլոր փորձություններին՝ մենք միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք կառուցել և զարգացնել ազատության, իշխանության և ժողովրդավարության գաղափարների վրա խարսխված պետականությունը՝ զարգացող տնտեսությամբ և մարտունակ բանակով, որն ի զորու է պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի բնօրրան Հայաստան աշխարհի անքակտելի մաս հանդիսացող Արցախը: Չնայած Ադրբեջանի՝ Արցախը մեկուսացնելու ջանքերին՝ Արցախը շարունակում է առաջընթացի այլընտրանքային ուղիներ փնտրել և հաջողություններ՝ թե ճանաչման և թե տարբեր երկրների հետ համագործակցության հաստատման բնագավառում»,-եզրափակեց Կարեն Միրզոյանը:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live