Վրաստանում ՃՏՊ-ից տուժած հայ վարորդը և ուղևորը դուրս են գրվել հիվանդանոցից
INTERNATIONAL NEWSՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 11:08-ին Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ սեպտեմբերի 16-ին ժամը 02:44-ի սահմաններում Կազբեկի շրջանի Արշա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-2104» մակնիշի H-8187 պետհամարանիշով (տարանցիկ) ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Զատյան) բախվել է ուղևորների համար նախատեսված կանգառին:
Վարորդը և ուղևոր Նարինե Նահապետյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



