Ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության երկրորդ կասկածյալին
SOCIETYՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում 29 մարդու տուժելու պատճառ դարձած ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել է երկրորդ կասկածյալին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։
«Երկրորդ մարդն է ձերբակալվել «Փարսոնս Գրին»-ում ահաբեկչությունը հետաքքնող խուզարկուների կողմից»,- ասվում է Լոնդոնի ոստիկանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ։
Մետրոյի «Փարսոնս Գրին» կայարանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժելէ առնվազն 29 մարդ։ Լոնդոնի ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն ը հայտարարել, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։
Նախօրեին Դուվր քաղաքի շրջանում ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ 18-ամյա երիտասարդ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



