Օրվա բաղադրատոմսը. Տորթ «Շվարցվալդ»
LIFE1in.am-ը գրում է .
Բաղադրիչներ
Խմորի համար՝
շոկոլադ սև – 150գր
կարագ – 150գր
շաքարի փոշի – 150գր
ձու – 6 հատ
ալյուր – 150գր
փխրեցուցիչ – 1թ/գդ
աղ – մեկ պտղունց
Oշարակի համար՝
բալ – 85մլ (հյութ)
լիկյոր մրգային – 85մլ (բալի)
Միջուկի համար՝
բալ – 150մլ (հյութ)
շաքարավազ – 2ճ/գդ
օսլա (крахмал) եգիպտացորենի – 2ճ/գդ
վանիլին – 15գր
լիկյոր մրգային – 50մլ (բալի)
բալ – 700գր
սերուցք 30-35% յուղայնությամբ – 750մլ
Վրան զարդարելու համար՝
շոկոլադ սև – 100գր (քերած)
բալ – 5-6 հատ
Պատրաստման եղանակ
- Խմորի համար հալեցնում ենք կարագն ու շոկոլադը:
Առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից: Առանձին հարում ենք դեղնուցները շաքարի փոշու հետ մինչև սպիտակելն և ծավալով ավելանալը:
- Ապա խառնում ենք շոկոլադե զանգվածի հետ: Ավելացնում ենք փխրեցուցիչը ու ալյուրը և խառնում ստացված զանգվածը:

- Այնուհետև հարում ենք պիտակուցները աղի հետ մինչև պնդանալը ու լցնում հարած շոկոլադե զանգվածի վրա ու խառնում:
Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով,մեջը լցնում ստացված շոկոլադե խմորը և թխում ջեռոցում 40 րոպե 170 աստիճանում:
- Օշարակի համար խառնում ենք բալի հյութն ու բալի լիկյորը:
- Միջուկի համար կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը, բալի հյութն ու վանիլինը, մի քիչ տաքացնում ենք կրակի վրա, ապա ավելացնում բալի լիկյորը, օսլան և եփում (անընդհատ խառնելով) մինչև ստացվի խիտ կիսելանման զանգված: Վերջում ավելացնում ենք բալը, խառնում և հանում կրակի վրայից:

- Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքը:
Պատրաստի թխվածքը բաժանում ենք 3 հավասար մասի: Ներքևի հատվածի վրա լցնում ենք պատրաստի օշարակը, այնպես որ լավ ներծծվի, ապա խոհարարական պարկի միջոցով պտուտակաձև վրան լցնում ենք հարած սերուցքը, իսկ արանքներում դնում ենք պատրաստի միջուկը և ծածկում երկրորդ շերտով:
- Նույնը կատարում ենք երկրորդ շերտի հետ:
Ծածկում ենք տորթը երրորդ շերտով, ամբողջությամբ պատում ենք հարած սերուցքով, տորթի կողքերի վրա և մեջտեղում շաղ ենք տալիս քերած շոկոլադը:
- Ապա խոհարարական պարկի միջոցով ձևավորում ենք տորթը սերուցքի գնդիկներով, որոնց վրա դնում ենք մեկական բալ:

Ձմռանը տորթ “Շվարցվալդ”-ը կարելի է պատրաստել սառեցրած բոլավ 
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



