Թուրքիայում 73 արտասահմանցու են ձերբակալել` ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով
INTERNATIONAL NEWSԹուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում իրականացված հակաահաբեկչական արշավի ընթացքում 74 մարդու են ձերբակալել, որոնցից 73-ը արտասահմանցիներ են:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, նրանց ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ձերբակալված արտասահմանցիներին հանձնել են միգրացիոն ծառայություններին՝ նրանց երկրից արտաքսելու նպատակով: Ձերբակալված անձանց քաղաքացիության մասին ոչինչ չի նշվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



