Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպան հետապնդում է ամերիկյան տրանսազգային հսկաներին

INTERNATIONAL NEWS

Եվրոպան իսկական հետապնդում է սկսել ամերիկյան տրանսազգային կոորպորացիաների նկատմամբ, և դրա պատճառը մոնոպոլիաները, ամենատարբեր զեղծարարություններն ու թաքցվող հարկերն են՝ համոզված է Եվրոպական հանձնաժողովը: Վերջին շրջանում, իհարկե, ամենաշատը Բրյուսելի հետ բարդ հարաբերություններ ունեցող Google–ի մասին խոսվեց, որին տուգանեցին 2,4 մլրդ դոլարի չափով: Բայց չպետք է մոռանալ նաև Apple–ին, որին Իռլանդիայում ծավալած գործունեության համար տուգանեցին 13 մլրդ դոլարի չափով, այժմ նաև` Amazon.com Inc.–ին, որի եվրոպական գործունեությունը մանրամասնորեն ուսումնասիրվում է ԵՀ համապատասխան մարմնի կողմից:

Բրյուսելում բացատրում են, որ իրենք մեծ սխալ են գործել ամերիկյան տրանսազգային կոորպորացիաների դեպքում՝ ակնդետ չհետևելով արդարացի մրցակցության ու հարկային պարտավորությունների պատշաճ կատարման ողջ շղթային: Կոնկրետ Amazon–ի պարագայում՝ Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային մարմնի պաշտոնյա Գերտ Յեն Կուպմանը հայտարարում է, որ կարճ ժամանակամիջոցում Եվրոպայում բոլոր նմանատիպ հարթակներին մեկուսացնելու՝ ընկերության հաջողությանը հնարավոր էր միայն հարկային պարտավորությունների չկատարման պայմաններում հասնել: Եվ պնդում են, որ Բրյուսելում առկա մտահոգությունները պիտի ամենայն մանրամասնությամբ փարատվեն՝ առանց ուշադրություն դարձնելու ոմանց, այդ թվում՝ Եվրոպայի ներսում հնչող տեքստերին:

Ամենայն հավանականությամբ, Բրյուսելն այս դեպքում Լյուքսեմբուգի դքսությանը նկատի ունի, որն իր հարկային օրենսդրության միջոցով օտարերկրյա ընկերություններին տրվող արտոնությունների շնորհիվ ԵՄ հակամենաշնորհային մարմնի աչքի փուշն է դարձել: Եվրահանձնաժողովը Amazon ինտերնետ–ռիթեյլերի հաջողությունների մի մասը հենց լյուքսեմբուրգյան գործունեությանն է վերագրում՝ հիշելով դեռ 2003–ի դեպքերը, երբ նույն ընկերության դուստր–ձեռնարկությունը՝ EU Sarl–ին, ԵՄ հակամենաշնորհային մարմնի կողմից կասկածվեց տրանսֆերային գնագոյացման միջոցով հարկեր վճարելում: Ինչ է դա նշանակում՝ պարզ է. մի քանի անգամ նվազեցվում է շահույթը, նաև՝ վճարվելիք հարկերի չափը, և դա էլ իր հերթին տնտեսական գերազանցություն՝ մենաշնորհ է առաջացնում մյուս նմանատիպ ընկերությունների նկատմամբ: Այն ժամանակ բանը դատարան չհասավ, բայց այժմ, Amazon–ը, Starbucks Corp., Fiat SpA, Engie SA–ն և էլի շատերը չեն խուսափի դատական կարգով հետապնդումից: Կուպմանի խոսքով՝ Եվրոպայում իրենց համար հարկային դրախտ հայտնաբերած ամերիկյան հսկաների ու ավելի փոքր ընկերությունների թիվը մոտ 300–ի է հասնում: «Մեզ համար հարկերի վճարումից ու ազատ–արդար մրցակցությունից ավելի կարևոր բան չկա»,– երեկ նա բացատրել է Bloomberg–ին, որտեղ փորձել են հասկանալ, թե ինչ չափանիշերով են ընտրվում Բրյուսելի կողմից հետաքննվող ընկերությունները: Եվ չի էլ թաքցրել իր գոհունակությունն այն առիթով, որ Լյուքսեմբուրգն ու Իռլանդիան, նաև իրենց ժողովրդի ճնշման ներքո, տեղի են տվել Բրյուսելին՝ խոստանալով փոփոխել իրենց հարկային օրենսդրությունը: «Հնարավոր է՝ մենք դեռ նոր սկզբի վերջում ենք, հնարավոր է՝ մեզ ավելի խայտառակ բացահայտումներ են սպասվում: Բայց, վստահ եմ, հաղթանակը մերն է լինելու»,– հայտարարել է Կուպմանը՝ նման լավատեսությունը բացատրելով այն հանգամանքով, որ ԵՄ հակամենաշնորհային պայքարի թիկունքում են կանգնած եվրոպական այնպիսի ծանրաքաշներ, ինչպիսիք՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և այլք:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding