Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Երկրի անվտանգության դիվերսիֆիկացիայի հնարավորությունների մասին

SOCIETY

Past.am

 Մեր հյուրն է քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը

– Պարոն Պողոսյան, մենք կարո՞ղ ենք անվտանգության մեր համակարգը դիվերսիֆիկացնել: Ունե՞նք դրա հնարավորությունն այսօր:

– Իսկ ինչո՞ւ չենք կարող: Եվ դա անում ենք: Ճիշտ է, մեք գտնվում ենք անվտանգության կոլեկտիվ պաշտպանության մեկ որոշակի համակարգի մեջ, բայց երբ դու համագործակցում ես այլ ուժերի հետ ևս, նշանակում է, որ դիվերսիֆիկացնում ես արդեն:
Իսկ այսօր Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ երկկողմ խաղաղապահ ծառայություններ է իրականացնում Կոսովոյում և Աֆղանստանում: ՄԱԿ–ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում և Մալիում: Այսինքն իր ներդրումն է ունենում աշխարհի այս հատվածների անվտանգության ապահովման գործում:
Կամ, վերջերս մեր պաշտպանության նախարարն այցելեց Չինաստան: Մի շարք գործարքների վերաբերյալ համաձայնագրեր կնքվեցին: Դա նշանակում է, որ կրկին դիվերսիֆիկացվում է մեր երկրի անվտանգությունը:

Նաև, մեր սպաները սովորում եմ տարբեր երկրների համապատասխան դպրոցներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Հունաստանի, Ռուսաստանի: Սա ևս դիվերսիֆիկացիայի բաղադրիչ է:

Դիվերսիֆիկացիայի առումով մենք պետք է նախ մի բան հասկանանք` եթե գտնվում ես անվտանգության մի բլոկում, կամ ռազմաքաղաքական բլոկում, թույլ տվեք այս բառն օգտագործել, չի նշանակում, թե կարող ես միանգամից մի քանի տեղում ևս գտնվել: Բայց միաժամանակ աշխատանքներ ես տանում նաև այլ ուղղություններով: Մոտավորապես այս տրամաբանությամբ` միայն այս բլոկն ինձ համար բավարար չէ, ուստի ես համագործակցում եմ նաև մյուսների հետ:

– Մի փոքր վերապահումով մենք չե՞նք մոտենում այլ բլոկների հետ մեր համագործակցությանը: Ինչպես, օրինակ, վերջերս հրաժարվեցինք Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ–ի զորավարժություններից:

– Վերապահում ասվածը կարելի է այս կերպ դիտարկել` դու միշտ ունենում ես ընտրության իրավունք: Նույնիսկ լինելով ՀԱՊԿ անդամ, վերջինիս կազմակերպած զորավարժություններին հայկական կողմը կարող է և չմասնակցել, եթե համարի, որ այն իր շահերի դեմ է:
Իսկ ձեր նշած փաստի հետ կապված, ես տեղյակ չեմ, թե ի՞նչ է տեղի ուենցել: Մեզ չեն ներկայացրել չմասնակցելու պատճառները: Այսինքն` այդ որոշման ընդունման գործընթացը եղել է ո՛չ թափանցիկ և ո՛չ հաշվետվողական:
Սա՛ է խնդիրը. պետական մարմինները պետք է կարողանան աշխատել թափանցիկ և հաշվետու լինեն հասարակությանը: Նախօրոք տեղեկացնեն, թե ինչն ինչոց է, որպեսզի տարատեսակ տեղեկություններ չհասնեն մարդկանց ու տարբեր եզրակացություններ չարվեն հարցի վերաբերյալ:

Իսկ եթե` ըստ էության, ապա այո՛, ամենայն հավանականությամբ, եղել են խնդիրներ, որոնց պատճառով էլ հայկական կողմը չմասնակցեց այդ զորավարժություններին: Ըստ իս, գուցե դրանք կապված են եղել ապագա ճնշումների հետ, որոնցից էլ հայկական կողմը փորձ է արել խուսափել:

Իսկ դա լա՞վ է, թե՞ վատ: Բնականաբար` վատ է: Հայաստանը պետք է անպայման մասնակցի նմանատիպ միջոցառումներին, օգտագործի ցանկացած հնարավորություն և շանս:

Եթե դուք «վերապահում» բառն եք օգտագործում, ապա ձեզ հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ մեր երկիրը մասնակցում էր նույն ՆԱՏՕ–ի զորավարժություններին: Այնպես որ, այլ առումներով պետք է դիտարկել հարցը:

Ընդհանրապես ցավալի դեպքեր տեղի են ունենում: Սակայն դրանք ունեն լուծումներ: Լուծումները, ըստ իս, գտնվում են թափանցիկ ու հաշվետու աշխատանքի մեջ:

Ընդհանրապես, աշխատանքի այդ ոճը պետք է պարտադիր լինի մեր բոլոր նախարարություններում: Պարզապես հարկավոր է, որ մեր երկրում ձևավորվի այդ մշակույթը` թափանցիկ ու հաշվետվողական աշխատանքի մշակույթը: Այս դեպքում է արդեն, որ տարբեր կասկածներ չեն ծագի, տարատեսակ երկիմաստություններ չեն լինի:

– Իսկ մեր ինքնիշխանության մակարդակը բավարարո՞ւմ է, որպեսզի խուսափենք արտաքին այդ ճնշումներից: Հասկանալի է, թե դրանք որտեղից են գալիս:

– Ես քիչ առաջ խոսեցի մեկ ամսվա ընթացքում երկու դեպքի մասին, երբ մեկ մասնակցեցինք, մեկ չմասնակցեցինք զորավարժություններին: Ի՞նչ է` օգոստոսի սկզբին մենք ավելի ինքնիշխան էինք, քան վերջի՞ն:

Ընդհանրապես, ճնշումներից խուսափելու համար դու պետք է ունենաս մեկ տեսակի քաղաքականություն: Իմ պատկերացմամբ, դա պետք է լինի այն քաղաքականությունը, երբ օգտագործում ես բոլոր հնարավորությունները` դրանց մասնակցելով:

Եվ հարկավոր է, որ այդ մասին բարձրաձայն ասես: Բոլորի հետ բանակցես և ամենքին հիշեցնես, որ դու փոքր երկիր ես, ուստի զարգանալու, հզորանալու համար չես կարող ձեռքիցդ բաց թողնել և ոչ մի հնարավորություն:

Եվ այս դեպքում արդեն խնդիրը ամեն անգամ չի դիտարկվի որպես «ընտրություն»:
– Այսինքն` չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր:
– Բնականաբար: Եվ մենք պետք է դա լավ գիտակցենք միայն ու միայն առաջնորդվենք սեփական` հայկական շահերով:

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California