Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործը «ուչաստկովիի» գործ է
SOCIETYPast.am-ը գրում է. հոկտեմբերի 27–ի ողբերգությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ամեն ինչ այնքան պարզ է, որ այդ ահաբեկչության գործը նույնիսկ թաղային «ուչաստկովին» կարող է ամբողջությամբ բացահայտել:
Իհարկե, Քոչարյանը չարաչար սխալվում էր՝ գործն այդպես էլ չբացահայտվեց:
Երեկ մի քանի իշխանական լրատվամիջոցներ սազն առած գովերգում էին Վովա Գասպարյանին, թե տեսեք, տեսեք, անմիջապես բացահայտել է հանցագործներին: Իրականում երեք հոգու նկար են հրապարակել, որոնց կասկածում են սպանությունը կատարելու մեջ: Եվ որոնց դեռ չեն բռնել:
Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ տուժած Վահագն Աբգարյանի հետ վեց հոգի են եղել: Նրանցից չորսը ճանաչել էին կրակողներին ու առաջին իսկ րոպեից գիտեին, թե ովքեր են կրակողները և բոլորին ասել էին այդ մասին:
Դե ասացեք, Վովա Գասպարյանն ի՞նչն է բացահայտել: Արդյոք սա իսկական «ուչաստկովիի» գործ չէ՞:
Քանի տարի է, Ալավերդի քաղաքում Աբգարյանները իրար, գրեթե բառիս բուն իմաստով, ոչնչացնում են: Մեկ նա է սպանում սրա մարդկանց, մեկ՝ մյուսը: Խոսքը Վահագն և Տարոն Աբգարյանների մասին է: Ինչո՞ւ չէր կանխվում այս ամենը: Դեռ երկու ամիս առաջ մենք գրեցինք, որ սրանք նորից իրար դեմ են դուրս գալու:



