Շվեյցարիայի ՊՆ-ն կիբերհարձակման է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՇվեյցարիայի պաշտպանության, բնակչության պաշտպանության ու սպորտի դաշնային բաժինը կիբերհարձակման է ենթարկվել։ Սեպտեմբերի 15-ին երկրի կառավարությունը հայտնել է, որ այդ կիբերհարձակումը ձեռնարկվել է հուլիսին, հաքերները օգտագործել են Turla ԾԱ-ն, բայց նրանց ներխուժումը բացահայտվել է ու կանգնեցվել մասնագետների կողմից։
Դաշնային խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ «ցանցահենները օգտագործել են Turla հայտնի վնասակար ծրագրային ապահովումը»։ «Պատասխանատու ծառայությունների միջեւ սերտ համագործակցությունը թույլ է տալիս անհապաղ ձեռնարկել անվտանգության միջոցառումներ։ Իրավասու ծառայությունները սկսել են տեղի ունեցածի հետաքննությունը»,- նշում է կառավարությունը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



