Մակրոնը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել Կատարի դեմ էմբարգոն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել որքան հնարավոր է արագ վերացնել Կատարի նկատմամբ էմբարգոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը նշել է, որ էմբարգոն վնասում է Կատարի բնակչությանը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրասնպորտային կապն այդ երկրի հետ՝ մեղադրելով Կատարին ահաբեկչությանը սատարելու և իրենց երկրների գործերին միջամտելու մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



