Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվոող ծրագրերի ընթացքը

SOCIETY

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 15-ին վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել են մաքրման աշխատանքների պահանջների վերաբերյալ որոշումներ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության սակագների որոշումներ, սակայն դեռևս աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ընդհանուր հավաքագրման ծավալներն ավելացնելու մասով: Համատեղ որոշվել է այն ցուցանիշը, որը պետք է արձանագրվի տարվա վերջի դրությամբ:

Նշվել է, որ առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 22.7 տոկոս, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22 տոկոսով: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը  մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ համատեղ քննարկել սահմանամերձ շրջաններում բժշկական հաստատությունների բժիշկ ղեկավարներին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակման վերանայման հարցը:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ընդգծելովմասնավորապես, որ Գետահովիտ համայքնում 600 մլն դրամի, Իջևանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի և 1 մլն դոլարի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են: Բերդի տարածաշրջանում 5մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայումս ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018 թվականին այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի: Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ և ընդգրկում է բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր ևս: Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.508 մլրդ. դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է  իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ նաև Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող միջոցառումներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով: Միաժամանակ վարչապետը մարզպետին հանձնարարել է մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին հնարավորինս լայնորեն տեղեկացնել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի մասին:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia