Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ծույլեր, ցինիկներ, էքստրեմիստներ. Մակրոնը հոխորտում է

INTERNATIONAL NEWS

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև դժվար է համեմատություն գտնել: Միակ բանը, որ կապում է այս երկուսին, ընտրություններից հետո սրընթաց նվազող վարկանիշն է, ինչը փաստվում է նաև տարբեր սոցիոլոգիական հարցումների միջոցով: Եվ եթե ԱՄՆ–ի համար, արդեն կես տարուց ավելի, սովորական բան են ցույցերը, Ֆրանսիայի պարագայում ռումբի պայթյունի պես ընկալվեց այն փաստը, որ երկրով մեկ բռնկված 200 ցույցերի ընթացքում և մոտ կես միլիոն ցուցարարների շարքերում էին նաև նախագահի համակիրները, որոնք բողոքում էին Աշխատանքային օրենսգրքի մակրոնյան ռեֆորմից:

Ինքը՝ Մակրոնը երեկ Հունաստան կատարած իր այցի ընթացքում այս մարդկանց կնքեց ծույլեր, ցինիկներ ու էքստրեմիստներ անուններով: Նա հայտարարեց, որ մտադիր չէ նահանջել էքսվարչապետ Ալեն Ժյուպպեի նմանությամբ, որը 1995–ին հենց նմանների պատճառով հրաժարվեց խստացնել աշխատանքային օրենսգիրքը: Նախագահն այս ռեֆորմը խիստ ուշացած անհրաժեշտություն համարեց և նշեց, որ միայն ու միայն աշխատանքային շուկան առավել ճկուն դարձնելու հիմքով է որոշել աշխատանքային շաբաթը ներկայիս 35 ժամից դարձնել 47 ժամ, արհմիությունների կողքին մի փոքր էլ գործատուի ազատությունն ավելացնել՝ վերջինիս հնարավորություն տալով ազատվել իրեն կաշկանդող բալաստից, ավելի ցածր աշխատավարձ վճարել նրանց, ովքեր չեն արդարացնում իրենց, և իջեցնել փոխհատուցումների չափերը, որ վճարում են դատարան դիմած ծույլերին ու անպետքներին:

Ի դեպ, ներկայիս օրենսգիրքը, որ 10600 հոդված ունի, և որը Մակրոնը խոստացել է կրճատել 10 անգամ, գրվել է այն ժամանակ, երբ արհմիությունները քաղաքական ուժերից ավելի մեծ կշիռ ունեին: Իսկ այժմ, երբ անհրաժեշտ է կարգավորել աշխատանքային շուկան, Մակրոնը համոզված է, որ այդ ահռելի անպետքության կիրառումը ոչ միայն անթույլատրելի է, այլև՝ անհնար:

Բողոքող ֆրանսիացիներն էլ իրենց հերթին են համոզված, որ Մակրոնը պարզապես ցանկանում է քանդել երկրում հաստատված սոցիալական կարգը, իրեն ենթարկել իշխանությունը և արհմիութենական բյուրոկրատիայի հաղթահարման լոզունգի ներքո թուլացնել աշխատավորների ու նրանց շահերը սպասարկողներին՝ բավարարելով սոսկ երբեք չհագեցող և լայն ազատություններ տենչացող գործատուներին:

Իհարկե, Հայաստանի պարագայում, երբ մարդկանց շահագործումը սովորական բան է, իսկ աշխատանքային պայմանագրերը՝ հազվադեպ հանդիպող գտածոներ, ֆրանսիացիների զայրույթն, իհարկե, ծիծաղելի կթվա: Բայց Ֆրանսիայի պարագայում չի բացառվում` Մակրոնն ի՛նքը հրաժեշտ տա իշխանությանը, եթե նույնիսկ խորհրդարանի հետ լեզու գտնի և հաջողի օրենսգիրքը փոխել:

Ֆրանսիացիները, որոնք այժմ սկսել են Մակրոնի հետ համագործակցելում կասկածել նույնիսկ որոշ արհմիութենական կազմակերպությունների (օրինակ՝ Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիային, որն ամենամեծերից է և դեռ 1964–ին է կազմավորվել), հենց նման հեռանկար են խոստանում նրան, Մակրոնն էլ հակադարձում է, որ 2003–2005թթ. գերմանական փորձը պիտի դաս լիներ Ֆրանսիայի համար: Իսկապես. երբ կանցլեր Գերհարդ Շրյոդերը նման մի ռեֆորմ կյանքի կոչեց իր երկրում՝ երկրով մեկ հուզումներ սկսվեցին:

Շրյոդերը հրաժարվեց Սոցիալ–դեմոկրատական կուսակցության նախագահի լիազորություններից՝ պատասխանատվություն կրելով իր քաղաքական ուժի վարկի անկման համար, բայց հետագայում Գերմանիայի աշխատանքային շուկան իսկապես կարգավորվեց, զբաղվածությունն ավելացավ, իսկ Քրիստոնյա–դեմոկրատները, որոնք վայելեցին Շրյոդերի աշխատանքի պտուղներն իրենց վերագրեցին՝ մոռանալով, որ ժամանակին դեմ էին դրան: Այնպես որ, ըստ Մակրոնի, ինքն այժմ գործում է Ֆրանսիայի շահերից ելնելով, բայց թե ինչպես կծավալվեն իրադարձությունները, դժվար է ասել:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding